Նախկին նախարարները ողջունում են Ծառուկյանի վերադարձը

© Hamakhmbum Вардан Осканян и Сейран Оганян
Вардан Осканян и Сейран Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախկին արտգործնախարարն ու պաշտպանության նախկին նախարարը հանդիպել են, խոսել ԱԺ առաջիկա ընտրությունների և Գագիկ Ծառուկյանի մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունվարի 18-ին, հանդիպել են և մի շարք հարցեր քննարկել։ «Համախմբում» կուսակցությունն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել:

Гагик Царукян - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանը կմասնակցի ԱԺ ընտրություններին

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր, այդ թվում՝ համատեղ գործունեության ձևաչափի մասով։ Երկուստեք հնչել են տեսակետներ, որ պետք է հնարավորինս լայն դաշինքով հանդես գալ։ Այդ հանդիպումները լինելու են պարբերական։

««Համախմբում» կուսակցությունը միանշանակ ողջունում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն, ըստ որի՝ ինքը դաշինքի միջոցով մասնակցելու է ընտրական գործընթացներին։ Փաստորեն, կստացվի, որ արդեն իսկ երկու առանձին բևեռներ են գործելու ոչ իշխանական դաշտում, և ամեն մեկը կարող է մեծ ընտրազանգված համախմբել։ Քաղաքական դաշտի նման ուրվագծումը բխում է հասարակության իրական տրամադրություններից և սպասումներից»,- նշված է հայտարարության մեջ։

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ բացում է քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք։

Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ «Համախմբում» կուսակցության, «Երրորդ հանրապետություն» կուսակցության և Հայաստանի դեմոկրատական կուսակցության դաշինքն, անշուշտ, ընդլայնվելու է։ Ներգրավվելու են ոչ միայն քաղաքական ուժեր, այլ նաև հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ և հասարակական ակտիվություն ցուցաբերող անհատներ։ Նպատակը մեկն է՝ ձևավորել այլընտրանքային բևեռ և հանրությանը ներկայանալ նոր գաղափարներով, նոր ծրագրերով և փոփոխությունների կարգախոսով։

Լրահոս
0