00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Հայրենիքը, փաստորեն, կրկեսի վերածվեց. նախընտրական կրքերը թեժանում են

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հունվարի 18–ի մամուլի տեսությունը։

«Փաստ». Կարեն Կարապետյանը նախկինում սեփականաշնորհված ու թալանված գործարանները հետ է խլելո՞ւ

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ինչպես մյուս երկրներում, Հայաստանում նույնպես սեփականաշնորհվեցին արտադրական ձեռնարկությունները:

Пресс-конференция Карена Карапетяна - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վարչապետը՝ կոռուպցիոն ռիսկերի մասին

Սեփականաշնորհվեցին և թալանվեցին: «Փաստի» աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է ուսումնասիրել բոլոր այն սեփականաշնորհված գործարանների փաստաթղթերը, որոնց տերերը պետության նկատմամբ պայմանագրով նախատեսված պարտավորությունները չեն կատարել (ներդրումներ և այլն): Նա մտադիր է օրենքի շրջանակներում նման սեփականատերերից «խլել» գործարանները, հետագայում ներդրումային փաթեթներ պատրաստել և առաջարկել ներդրողներին:

Եթե հաջողվի, ապա ուղղակի հեղափոխություն կլինի արդյունաբերության ոլորտում:

…Իսկ կոմունիստները կհայտարարեն' «Մենք վաղուց էինք ասում, որ սեփականաշնորհված գործարանները պետք է պետականացնել»: Սա, իհարկե, պետականացնել չէ: Վերավաճառքի պես մի բան է, որը կարող է և՛ բյուջեին օգուտ տալ, և՛ շունչ տալ անշնչացած գործարաններին:

«ՀԺ»․ Վերջին օրերին ռուբլին ամրանում է

Արդեն մի քանի օր է, ինչ արտարժույթի փոխանակման կետերում ռուսական ռուբլու առքի գինը գերազանցում է 8 դրամը: Մասնավորապես, երեկ մեկ ռուսական ռուբլին չենջերում գնվում էր 8 դրամ 5 լումայից մինչեւ 8 դրամ 15 լումա գնով:

Всемирный экономический форум в Давосе - Sputnik Արմենիա
Դժոխք՝ առանց Դավոսի, կամ դրախտ՝ առանց տնտեսության

Իսկ վաճառքի գինը տատանվում է 8 դրամ 30 լումայից մինչեւ 8 դրամ 40 լումա: Վերջին երկու ամսվա ընթացքում ռուսական ռուբլին, դրամով հաշվարկած, արժեվորվել է 12 տոկոսով: Իսկ անցած ուղիղ մեկ տարվա ընթացքում ռուբլին արժեվորվել է 34 տոկոսով: Նշենք, որ ռուբլու փոխարժեքը ներկայումս ամենաբարձրն է անցած 1,5 տարվա ընթացքում:

«Սա որոշակի դրական ազդեցություն կունենա հայաստանյան այն ընտանիքների գնողունակության վրա, որոնց եկամտի աղբյուրը Ռուսաստանում ապրող հարազատների ուղարկած գումարներն են: Սակայն այդ մասնավոր տրանսֆերտների ծավալը անցած երկու տարիների ընթացքում այնքան է նվազել, որ ռուբլու նույնիսկ այսպիսի արժեվորումը չի փոխհատուցում այդ ծավալը»,-գրում է թերթը:

«Հրապարակ». Ամենազոր Լիսկայի չեզոքացումը շատերի առջեւ է դռներ բացել

Սուրիկ Խաչատրյանի դիրքերի սասանումը ոգեւորություն է առաջացրել մրցակից թիմերի ճամբարներում։ Ամենազոր Լիսկայի չեզոքացումը շատերի առջև է դռներ բացել: Կուսակցություններից ՀՅԴ-ն է Սյունիքում բավականին ակտիվ, ԲՀԿ-ն նույնպես չի զիջում, գրում է «Հրապարակ»-ը:

Город Гюмри - Sputnik Արմենիա
Հայրաքաղաքի ընտրական առանձնահատկությունները

Ըստ թերթի՝ ՀՅԴ-ի ֆավորիտներից մեկը նախկին պատգամավոր, արցախյան ազատամարտին մասնակցած Գագիկ Գևորգյանն է: Խորհրդարանական վերջին ընտրությանը նա հանգրվանել էր ՀՅԴ համամասնական ցուցակի 12-րդ հորիզոնականում։ Դաշնակցության ռեյտինգային ցուցակում կլինի նաև Արտուր Աթայանը՝ Կապանի նախկին քաղաքապետը:

ԲՀԿ-ական ցուցակում տեղ կգրավեն, բնականաբար, սյունեցի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը։ Խոսակցություններ կան նաև Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի մասին:

«Փաստ». Միհրան Պողոսյանը ուրիշի «բոստան» է մտել, Տարոնի ձայներն է «փախցնում»

Ավան համայնքում իսկական իրարանցում է: Ինչպես հայտնի է, նոր ԸՕ-ով Ավանը, Քանաքեռ-Զեյթունը և Նոր Նորքը կազմում են մեկ ընտրատարածք: Եվ ռեյտինգային քվեարկությամբ այստեղից պատգամավոր ընտրվելու համար պետք է պայքարեն ավանցի Տարոն Մարգարյանի աներորդին` ներկայում պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը և զեյթունցի, ԴԱՀԿ նախկին ղեկավար, գեներալ Միհրան Պողոսյանը:

Քանի որ երկուսն էլ ՀՀԿ-ի կարկառուն դեմքեր են (առաջինի դեպքում, խոսքը, իհարկե, Տարոն Մարգարյանի մասին է) և յուրաքանչյուրն իր համայնքում ունի իր` կարելի է ասել, տարիներով ձեւավորված հստակ ընտրազանգվածը, կողմերն, ըստ «Փաստի» տեղեկությունների՝ նախապես համաձայնության էին եկել առ այն, որ միմյանց չեն խանգարելու:

Армен Смбатян, секретарь ЦИК Армении - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԿԸՀ քարտուղար. «Ընտրական օրենսգիրքը միտված է նոր որակի ընտրություն անցկացնելուն»

«Բայց արի ու տես, որ նախընտրական պայքարի մեկնարկը պաշտոնապես դեռ չտրված, Միհրան Պողոսյանը համաձայնությունը խախտում է: Մարդիկ, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ աշխատել են Տարոն Մարգարյանի, հընթացս նաև նրա աներորդու համար ապահովել համապատասխան ձայներ, սահուն կերպով անցել են գեներալի ճամբար:

Երկար տարիներ այդ մարդիք աշխատել են ավանցի Տ. Մարգարյանի համար` հույսով, որ մի օր իրենց կատարած ոչ այնքան շնորհակալ գործը կգնահատվի, իրենց վարձահատույց կլինեն: Բայց շատերի ակնկալիքները երեւի չեն արդարացել` ի վերջո, քանի մարդու կարող են աշխատանքի տեղավորել, քանիսին կարող են լավություն անել: Ու շատերը դժգոհ են մնացել:

Հիմա հենց այդ դժգոհների միջոցով էլ Միհրան Պողոսյանը փորձում է իր գործն առաջ տանել: Այս ամենին տարոնականները դեռեւս լուռ, բայց ատամները կրճտացնելով հետեւում են: Թե պատասխան ինչ քայլեր կձեռնարկվեն, դժվար է ասել: Գործը կհարթվի վերեւներո՞ւմ, թե առաջին գիծ դուրս կգան ներքևները՝ ցույց կտա ժամանակը»,- գրում է «Փաստը»:

«Ժողովուրդ». Ծառուկյանի վերադարձը հարված էր հենց ՀՀԿ-ի համար

Երեկ գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր կողմից փակված քաղաքական էջը բացելու եւ լայն դաշինքով ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու մասին:

Гагик Царукян - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանը կմասնակցի ԱԺ ընտրություններին

«Ժողովուրդը» գրում է, որ այս հայտարարությունը դեռ շատ կմեկնաբանվի ու կքննադատվի, բայց մի բան ակնհայտ է. նրան «չագուճ ու մեխով» քաղաքականությունից դուրս հրավիրող Հանրապետական կուսակցությունը երեկ ողջ օրը ընդհատակում էր: Նախկինում «բլբուլ կտրած» գործիչները, որոնք Ծառուկյանին քաղաքական չարիք էին համարում, խուսափում էին մեկնաբանել Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն: Եվ այս իրավիճակում Ծառուկյանի վերադարձը մեծապես խայտառակություն է հենց ՀՀԿ-ի համար, քանի որ իշխող այդ կուսակցության առաջնորդն էր ամպագոռգոռ հայտարարություններ անում, թե կրկեսի վերածելու հայրենիք չունենք:

Ըստ թերթի՝ հիմա, ստացվում է, որ ապրում ենք կրկեսի վերածված հայրենիքում: Ու որքան էլ իշխանական շրջանակներից լուրեր տարածվեն, թե Սերժ Սարգսյանն է Ծառուկյանին «գործուղել» քաղաքական դաշտ, միևնույն է՝ Ծառուկյանի վերադարձը հարված էր հենց ՀՀԿ-ի համար: Ծառուկյանը նրանցից կտանի և՛ ձայներ, և՛ մարդկային ռեսուրս, որոնք տարիների ընթացքում նեղացել են ՀՀԿ-ից:

Լրահոս
0