Երևանը Լոնդոնը չէ, բայց մառախուղը չի պատրաստվում լքել քաղաքը

© Sputnik / Asatur YesayantsВ Ереване пошел первый снег, 2016г.
В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետությունում առաջիկա 5 օրերին եղանակը չի փոխվի, իսկ մառախուղն ու ամպամածությունը կշարունակեն ուղեկցել ձմռանը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. ՀՀ տարածքում հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հաղորդում է ԱԻՆ-ը:

Երևանում բոլոր օրերին ամպամածությունը և մառախուղը կպահպանվեն, սպասվում է թույլ ձյուն:

Երևանի հունվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.40C (1976 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ —25.20C (1973 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ —3.80C։

Լրահոս
0