Վլադիմիր Գասպարյանը շատ դժգոհ է 2–րդ գումարտակից

© Sona Barseghyan Владимир Гаспарян
Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունվարի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:

Անդրադառնալով նախորդ տարվա արդյունքներին և կանխանշելով 2017 թվականի գործունեության հիմնական ուղղությունները՝ ոստիկանության պետն ընդգծեց բարեփոխումների ծրագրի իրականացման առաջնահերթությունը:

Վերլուծելով օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներն ու թերացումները՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ հետախուզվողների հայտնաբերման խնդրին՝ այդ օրինակով կրկին ընդգծելով օրենքի առաջ բոլորի հավասարության ապահովման անհրաժեշտությունը:

Ոստիկանության պետը, որպես բարեփոխումների ծրագրի իրագործման և աշխատանքի արդյունավետության բարձրացման գրավական նշեց անձնակազմի մասնագիտական որակների կատարելագործումն ու բարոյահոգեբանական մթնոլորտի հաստատումը:

Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց Ճանապարհային ոստիկանության համակարգում իրականացվող փոփոխությունները՝ միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով թերություններին, որոնց շուտափույթ վերացումը գերխնդիր պիտի լինի ծառայության ղեկավարության համար:

Անդրադառնալով հաշվետու զեկույցներում առաջադրված խնդիրներին և նշելով դրանց լուծման ուղղությունները, Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց մասնավորապես Ոստիկանության զորքերում բարեփոխման, կազմակերպչական և կադրային ծրագրերի իրակագործման օրինակը:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց նաև Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական փուլում և բուն ընտրությունների ընթացքում ոստիկանության խնդիրներն ու գործառույթները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ծառայության մեջ աչքի ընկած ստորաբաժանումների աշխատանքի արդյունքներն ու տվեց համապատասխան հանձնարարականներ:

Լրահոս
0