Մալիի ռազմական ճամբարում պայթյուն է որոտացել. 47 զոհ կա

© STRINGER / AFPНападение на военный лагерь в Мали
Нападение на военный лагерь в Мали - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մալիի ռազմական ճամբարում ռումբ է պայթել, կան տասնյակ զոհեր և վիրավորներ։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Մալիում որոտացած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 47 մարդ, այդ թվում` 5 մահապարտ ահաբեկիչ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Reuters-ին:

Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունը որոտացել է Գաո քաղաքում տեղակայված ռազմական ճամբարի վրա իրականացված հարձակման ժամանակ: Պայթել է ավտոմեքենայում տեղադրված ռումբը:

Մալիի զինված ուժերի ներկայացուցիչ Դիարան Կոնեն հայտնել է, որ միջադեպի հետևանքով 115 տուժած կա:

Русская версия

Լրահոս
0