Շավարշ Քոչարյան. Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է պատասխան ստանան

© Sputnik / Asatur YesayantsШаварш Кочарян
Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը անդրադարձել է դեկտեմբերի վերջին Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն փորձին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, որ միջազգային ոչ հասցեագրված հայտարարություններն Ադրբեջանում ընկալում են որպես թողտվություն` շարունակելու սադրիչ գործողությունները։

«Եթե այսպիսի նեղ մոտեցմամբ Ալիևին կարող են բերել կառուցողական դաշտ, կարծում եմ` սխալվում են։ Ժամանակն արդեն ցույց է տվել, որ դա այն դեպքը չէ, որ այդպես սիրաշահելով, հավասարության նշան դնելով կարելի է հակամարտության գործընթացում առաջընթաց ունենալ։ Ճիշտ հակառակն է»,- լրագրողներին ասաց Քոչարյանը։

Նա կարծում է, որ մեր հույսն առաջին հերթին պետք է դնենք մեր ուժերի վրա։

«Իսկ սադրիչ գործողությունները պետք է պատասխան ստանան։ Այլ հարց է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, հայկական երկու պետությունները` ՀՀ-ն ու Լեռնային Ղարաբաղը, չեն ձգտում ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման։ Չի նշանակում, որ մենք վախենում ենք։ Նշանակում է` մենք համարում ենք, որ հարցերը պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով»,-ասաց Քոչարյանը։

Виген Саргсян в сборном пункте - Sputnik Արմենիա
Նախարար. Տավուշի դիվերսիայի մասին ՀԱՊԿ հայտարարությունը հստակ էր

Նա չմոռացավ ընդգծել, որ հարցերը խաղաղ ճանապարհով կարգավորելը բոլոր կողմերի պարտավորությունն է։ Դա փաստող միջազգային եռակողմ փաստաթուղթ կա` զինադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին։

«Մեր նախաձեռնողականությունը կայանում է նրանում, որ թույլ չտանք Ադրբեջանին վերսկսել ռազմական գործողությունները»,- ասաց նա։

Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով 3 հայ զինծառայող էր զոհվել` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը։

Լրահոս
0