00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կբացվի ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի գեղանկարների ցուցահանդեսը

© Sputnik / Арпи Бегларян Арагац Ахоян
Арагац Ахоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի գեղանկարների ցուցահանդեսում ներկայացված կտավները կփոխանցեն հայրենի բնաշխարհի հանդեպ ունեցած սերը:

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հունվարի 21-ին, ժամը 14:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի Արագած Ախոյանի՝ «Վերադարձ…» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 31-ը ներառյալ: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

«Երբ գալիս է ներշնչանքը, քաղաքական գործիչը վերցնում է վրձինը… Եվ ահա գույնն ու գիծը դառնում են պատկեր ու մեզ փոխանցում արվեստագետի զգայական աշխարհի գույները: «Վերադարձը…» ստեղծագործողի առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված յուրաքանչյուր կտավ հայրենի բնաշխարհի նկատմամբ տածած անսահման սիրո ու հիացմունքի արտահայտությունն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արագած Ախոյանը ծնվել է 1962 թվականին Աշտարակի շրջանի Ձորափ գյուղում: 1985 թվականին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1985-1987 թթ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես խմբագիր: Հետագա տարիներին զբաղվել է շինարարական գործունեությամբ: 2012 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, այնուհետև` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Լրահոս
0