Երևանում եռյակ է ծնվել

© LOIC VENANCE / AFPНоворожденный
Новорожденный - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 28–ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել` երկու տղա և մեկ աղջիկ։ Կինն Աբովյանից է, և սա նրա երկրորդ ծննդաբերությունն է։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում գտնվող կնոջ և նրա երեխաների վիճակը կայուն է` չնայած նրանք ծնվել են ժամանակից շուտ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին բժշկական կենտրոնից.

«Աղջիկը ծնվել է 800 գրամ քաշով, և նա այժմ լրացուցիչ խնամքի կարիք ունի։ 1 կգ 800 գրամ քաշով ծնված տղաների վիճակը կայուն է», — հայտնեցին Sputnik Արմենիայի թղթակցին։

Երեխաները ծնվել են հունվարի 17-ին։ 2016 թ-ին Հայաստանում ընդհանուր առմամբ ծնվել է 40738 երեխա, որից 22353-ը` Երևանում։

 

Լրահոս
0