«Ժառանգությունը» չի բացառում այլ ուժի հետ գործակցելու տարբերակը

© Sputnik / Асатур Есаянц На митинге перед зданием НС РА журналисты и общественные активисты требуют официальных извинений от депутата Мгера Седракяна
На митинге перед зданием НС РА журналисты и общественные активисты требуют официальных извинений от депутата Мгера Седракяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժառանգություն» կուսակցությունն այսօր երկոյան նիստ է հրավիրել, որպեսզի հստակեցնի, թե ինչ ձևաչափով է մասնակցելու խարհրդարանական ընտրությանը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ իրենց նիստն ընդհատվել է, քանի որ վարչության անդամներն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել՝ ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին, հայտնում է tert.am-ը:

«Ես անձամբ կողմ եմ, որ մենք գնանք մեր ցուցակով, առանձին»,-ասել է Փոստանջյանը։

Նա նշել է, որ մոտ օրերս վարչությունը նորից կհավաքվի և հարցը կդրվի բաց քվեարկության:

Փոստանջյանը չի բացառել, որ հնարավոր է՝ ընդհանուր համաձայնության չգալու դեպքում «Ժառանգությունն» առհասարակ չմասնակցի ընտրություններին։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասել է, որ շուրջ 3 ժամ տևած նիստի ժամանակ քննարկվել են կուսակցությունում առկա տարակարծությունները՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով կամ առանձին մասնակցելու վերաբերյալ:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ կուսակցությունում հակված են երկրում ստեղծված իրավիճակը փոխել, իսկ դրա համար ակնհայտ է, որ պետք է համագործակցություն, բայց դեռ կոկրետ պայմանավորվածոթյուններ չկան։

Լրահոս
0