Շարմազանով. Լավրովն ասել է այն, ինչ ասում է հայկական կողմը

© Sputnik / Gohar Sargsyan / НКР. Степанакерт
НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ ԱԳ նախրար Սերգեյ Լավրովն ասել է այն, ինչ տարիներ շարունակ ասում է հայկական կողմը. անդրադառնալով ԼՂ հիմնահարցի մասին Սերգեյ Լավրովի հնչեցրած պատասխանին, ասել է ՀՀԿ խոսնակ, ՀՀԱԺ նախագահ Էդուարդ Շարմազանովը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. ՀՀԿ ԳՄ այսօր կայացած նիստում անդրադարձ է եղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լաբրովի՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին հնչած տեսակետին։

Сергей Лавров - Sputnik Արմենիա
Լավրով. «Ղարաբաղյան խնդրի լուծումն Ադրբեջանի ներքին գործը չէ»

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ԱԳ նախարարը շատ հստակ, դիպուկ պատասխան է տվել, որ սա Ադրբեջանի ներքին գործը չէ, այսինքն՝ Ադրբեջանը չէ, որ պետք է որոշի։ Սա նշանակում է, որ Ասրբեջանի պնդումը, թե ԼՂ կարգավիճակը կարող է լինել միայն ինքնավար մարզի կարգավիճակով, ՄԽ համանախագահ երկրներից մեկի ԱԳ նախարարը շատ հստակ հերքել է, և երկրորդ՝ նա ասել է այն, ինչ տարիներ շարունակ ասել է հայկական կողմը. առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման այս խնդիրը չի կարող լուծվել»,- ասաց Շարմազանովը։

Լավրովի պատասխանը հստակություն մտցրեց, նշեց Շարմազանովը՝ հույս հայտնելով, որ ռուսական կողմը կշարունակի պնդել այդ տեսակետը։ Նույն հստակ գնահատականները նա ակնկալում է համանախագահ մյուս երկրներից։

Русская версия

Լրահոս
0