ՅՈՒՆԵՍԿՕ. 2016 թվականին ամեն չորս օրը մեկ աշխարհում մի լրագրող էր զոհվում

© Sputnik / Asatur YesayantsЖурналисты под надежной защитой
Журналисты под надежной защитой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՅՈՒՆԵՍԿՕ–ի տվյալներով` 2016 թվականին ,աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ, սպանվել է 101 լրագրող` մեկ ԶԼՄ ներկայացուցիչ`յուրաքանչյուր չորրորդ օրը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. 2016 թվականին 101 ԶԼՄ ներկայացուցիչ է զոհվել` պրոֆեսիոնալ պարտքը կատարելու ընթացքում, հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքը։

«Չնայած նրան, որ 2016 թվականին աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ զոհված լրագրողների թիվը 2015 թվականի համեմատ նվազել է, այն վտանգն ու խնդիրները, որոնց բախվում են ամբողջ աշխարհի ԶԼՄ-ների աշխատակիցները չի պակասել», — հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդակցման և տեղեկատվության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Ֆրանկ Լա Ռյուն։

«Լրագրողի մասնագիտությունը անվտանգ չէ, հաճախ հենց հավատարմագրման քարտը կամ պարզապես պրոֆեսիոնալ տեխնիկայի առկայություն է ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ ագրեսիայի պատճառ դառնում», — նշել է Ֆրանկ Լա Ռյուն։

Լրագրողների թվում ամենաշատ զոհեր տված երկրներից են Սիրիան, Իրաքը և Յեմենը, որտեղ զինված հակամարտությունները չի դադարում։ Երկրորդ տեղում են Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները, որտեղ 2016 թվականին զոհվել է ԶԼն 28 ներկայացուցիչ` ներառյալ ֆրիլանսերների և բլոգերների։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն համակարգում է լրագրողների անվտանգության ապահովման ՄԱԿ-ի գործողությունների ծրագրի իրականացումը։

1997 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդես է գալիս լրագրողների սպանության հանրային դատապարտմամբ և յուրաքանչյուր երկու տարին մեկ Հաղորդակցման զարգացման միջազգային ծրագրի միջկառավարական խորհրդին զեկույց է ներկայացնում` լրագրողների անվտանգության և անօրինականության խնդրի վերաբերյալ։

 

Русская версия

 

Լրահոս
0