Ադրբեջանը «Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» է կիրառել շփման գծում

© AFP PHOTO / KAREN MINASYAN Армянский военнослужащий. Село Мовсес
Армянский военнослужащий. Село Мовсес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունվարի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 70 անգամ։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ՝ ընդհանուր առմամբ արձակելով շուրջ 90 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

 

 

Լրահոս
0