Հրդեհվել է հագուստի վերանորոգման արհեստանոցը

© Sputnik / Arpi BeglaryanПожар. Огонь
Пожар. Огонь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արագածի փողոցի վրա գտնվող հագուստի վերանորոգման արհեստանոցում հրդեհ է բռնկվել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Հունվարի 20-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արագածի փողոցում՝ հագուստի վերանորոգման արհեստանոցում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագածի փողոցի թիվ 3/2 հասցեում՝ հագուստի վերանորոգման տաղավարում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.08-ին, մարվել՝ 10.42-ին:

Այրվել են տաղավարի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ), ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 7 քմ):

 

Լրահոս
0