Հայաստան-Ուզբեկստան հանդիպումը տեղի չի ունենա

© Photo : Cindy R. / Футбольный мяч
Футбольный мяч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Ուզբեկստանի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը չեղյալ է հայտարարվել Թուրքիայի քաղաքական անկայուն վիճակի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստան — Ուզբեկստան ընկերական հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել փետրվարի 12-ին թուրքական Անթալիա քաղաքում, տեղի չի ունենա, հաղորդում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հանդիպումը նախատեսված էր անցկացնել Թուրքիայում, սակայն ՀՖՖ-ն այն որոշել է չեղյալ համարել Թուրքիայում առկա քաղաքական անկայուն վիճակի պատճառով և ներողություն է խնդրել Ուզբեկստանի ֆեդերացիային պատճառած անհարմարության համար:

ՀՖՖ-ի պաշտոնական կայքում ոչ մի տեղեկություն չկա այդ մասին:

 

 

Լրահոս
0