Չուբայսը պատմում է դավոսյան սարսափի մասին

© Sputnik / Maxim BlinovПятый Конгресс предприятий наноиндустрии в Москве
Пятый Конгресс предприятий наноиндустрии в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ռոսնանոյի» ղեկավար Անատոլի Չուբայսը պատմել է Դավոսի համաժողովից ստացած տպավորությունների մասին։ Նրա խոսքով` Դավոսի համաժողովի մասնակիցները սարսափում են քաղաքական գլոբալ աղետից։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցների բացարձակ մեծամասնությունը սարսափում է մոտեցող քաղաքական աղետից, հայտարարել է «Ռոսնանոյի» ղեկավար Անատոլի Չուբայսը BFM-ին տված հարցազրույցում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դավոսի համաժողովի ամենաստույգ նկարագրությունը` սարսափի զգացողություն գլոբալ քաղաքական աղետից։ Ընդ որում, տնտեսության առումով ոչ մի աղետալի բան տեղի չի ունենում, գլոբալ տնտեսությունն աճել է անցյալ տարի, 2017թ-ին աճ է ակնկալվում…», — ասել է Չուբայսը։ Նրա խոսքով` համաժողովի մասնակիցները կարծում են, որ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցված աշխարհը քանդվում է» ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գալիք երդմնակալության արարողության ֆոնին։

Չուբայսը խոսել է համաժողովի բացման ժամանակ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպանի ելույթի մասին` նշելով, որ ելույթը շատ լիբերալ էր և «շուկայական տնտեսության ձոն» է դարձել։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկային բոլորը նեղացնում են, և հետագայում ԱՄՆ-ն կարող է սահմանել ներկրման տուրքեր։ «Աշխարհը շուռ է եկել», — հայտարարել է Չուբայսը։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփի պարադիգման. ոչ մի անձնական բան, միայն բիզնես

«Ռոսնանոյի» ղեկավարի խոսքով` նա հիշում է Դավոսի միայն մեկ համաժողով, որտեղ նման «սարսափի» մթնոլորտ է տիրել` 2009թ-ին, երբ ծավալվել է գլոբալ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը։ «2017թ-ին սարսափի աստիճանը հավասար է 2009թ-ի սարսափի աստիճանին», — նշեց Չուբայսը։

Շվեյցարական Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովն ավարտվում է ուրբաթ օրը։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։

Русская версия

Լրահոս
0