ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Երկու հայ է ներառվել Roma Fashion Week-ում Վրաստանը ներկայացնող լավագույն դիմահարդարների, հագուստի և աքսեսուարների դիզայներների, մոդելների, ոճաբանների բյութի-թիմում։ Աշխարհի ամենահեղինակավոր նորաձևության միջոցառմանը Վրաստանը կներկայացնի 16 մարդ, այդ թվում` դիմահարդար Ալեքս Ալեքսանյանը և աքսեսուարների դիզայներ Մարի Էֆեջյանը, հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Tbilisi Fashion Awards-ի հիմնադիր Սվետլանա Օգանին։
«Նրանք բոլորը Վրաստանը կներկայացնեն իտալական նորաձևության շաբաթին և կմրցեն լավագույն մոդել, դիզայներ, դիմահարդար և ոճաբան կոչման համար։ Այդ միջոցառումից հետո մոդելները հնարավորություն կունենան մասնակցել Միլանի և Լոնդոնի նորաձևության շաբաթին», — Օգանի խոսքերն է մեջբերում պարբերականը։
Roma Fashion Week-ը կանցկացվի ապրիլի 3-ից 7-ը։ Սա նորաձևության աշխարհում նշանակալի իրադարձություն և ինտերնացիոնալ հարթակ է, որտեղ արդեն հայտնի ոճաբաններն ու դիզայներները ցուցադրում են իրենց վերջին ստեղծագործությունները։
Միաժամանակ, այստեղ երիտասարդ պրոֆեսիոնալ տաղանդներն իրենց խոսքն ասելու հնարավորություն կունենան ։ Միջոցառման լավագույն մասնակիցները հեղինակավոր մրցանակներ կստանան։ Roma Fashion Week-ը կանցկացվի Հռոմում, այս տարվա ապրիլի 3-ից 7-ը։