Պեսկով. «Մոսկվայում սարսափ չկա»

© Photo : Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցПресс-секретарь президента РФ Дмитрий Песков
Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ռոսնանոյի» ղեկավար Անատոլի Չուբայսը հայտարարել է, որ Դավոսում անցկացվող համաժողովի մասնակիցների բացարձակ մեծամասնությունը սարսափում է մոտեցող քաղաքական աղետից: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Չուբայսի հայտարարությունը:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Կրեմլում սարսափ չեն ապրում աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք չգիտենք, թե ինչպես է Դավոսում, բայց մեզ մոտ՝ Մոսկվայում, ամեն ինչ նորմալ է, սարսափ չկա, աշխատում ենք», — ասել է Պեսկովը լրագրողներին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է «Ռոսնանոյի» ղեկավար Անատոլի Չուբայսի հայտարարությունն այն մասին, որ Դավոսի համաժողովի մասնակիցները սարսափում են աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակից: Համաժողովի որոշ մասնակիցների կարծիքով՝ ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփի պաշտոնավարումը միջազգային իրադրության ապակայունացման կհանգեցնի:

Լրահոս
0