Թուրքիայի խորհրդարանում կին պատգամավորները ծեծել են իրար

© PatrickneilПарламент Турции
Парламент Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի խորհրդարանում կրկին կրքերը բորբոքվել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկումների ժամանակ, և կին պատգամավորները ծեծել են իրար։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Անկարայից ընտրված անկուսակցական պատգամավոր Այլին Նազլըաքան ինքն իրեն ձեռնաշղթաներ է անցկացել Մեջլիսի ամբիոնի խոսափողից և մոտ երկու ժամ բոյկոտել խորհրդարանական քննարկումները: Այս մասին հայտնում է CNN-ի թուրքական ծառայությունը։

Երբ խորհրդարանի փոխխոսնակը պատգամավորին խնդրել է վերադառնալ իր տեղն ու չխոչընդոտել խորհրդարանի աշխատանքը, Նազլըաքան համախմբման կոչ է արել կին պատգամավորներին:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Գյոքչեն Օզդողան Էնչը փորձել է բռնի ուժով հանել Այլին Նազլըաքանի ձեռնաշղթաները, ինչի ընթացքում կռիվ է սկսվել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության և իշխանամետների կին պատգամավորների միջև:

Ծեծկռտուքին միջամտել են նաև ընդդիմադիր քեմալականները:

Ծեծկռտուքի հետևանքով Մեջլիսի փոխխոսնակ, քրդամետ պատգամավոր Փերվին Բուլդանը տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Շաֆաք Փավեի ձեռքի պրոթեզը դուրս է եկել:

Русская версия

Լրահոս
0