ԱՄՆ-ի հայերը շնորհավորել են Դոնալդ Թրամփին

© AP Photo/Matt RourkeИнаугурация избранного президента США Дональда Трампа
Инаугурация избранного президента США Дональда Трампа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) ԱՄՆ բոլոր հայ քաղաքացիների կողմից շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Փենսին՝ պաշտոնները ստանձնելու կապակցությամբ:

ԱՄՆ բոլոր հայ քաղաքացիների և Ամերիկայի բոլոր ծայրերում գտնվող Հայաստանի բարեկամների անունից ANCA-ն շնորհավորել է ու ողջունել նոր նախագահի և նրա վարչակազմի հետ աշխատելու հնարավորությունը` առաջ տանելով համընդհանուր ամերիկյան շահերն ու արժեքները:

Вашингтон перед инаугурацией Д.Трампа - Sputnik Արմենիա
Թրամփի անցումային վարչակազմի ղեկավարի պաշտոնում հայ է նշանակվել

«Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն է, որը կիսում է ԱՄՆ-ի հակվածությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին և կրոնական դավանանքի ազատությանը, աջակցում է գլոբալ աշխարհի և բարգավաճման մեր ձգտմանը, ինչպես նաև ակտիվորեն համագործակցում ԱՄՆ-ի հետ միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակում»,- գրված է ANCA-ի հայտարարության մեջ:

ANCA-ն հույս է հայտնում, որ Դոնալդ Թրամփը նոր գաղափարներ առաջ կքաշի ԱՄՆ քաղաքականության մեջ հայկական հարցերի վերաբերյալ` ամրացնելով բարեկամությունը, որով կապված է հայ և ամերիկյան ժողովուրդը:

Русская версия

Լրահոս
0