00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ մասնագետները վիրտուալ վերականգնում են Թուրքիայում գտնվող հայկական Անին

© архив Research on Armenian Architecture Восстановление армянских церквей в Ани с помощью 3D моделирования
Восстановление армянских церквей в Ани с помощью 3D моделирования - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական Անի քաղաքն այժմ գտնվում է Արևմտյան Հայաստանի կամ ժամանակակից Թուրքիայի տարածքում: Համանուն թագավորության մայրաքաղաքն այսօր, ցավոք, ավելի շուտ հայտնի է ոչ թե իր պատմությամբ, այլ ավերակներով: Հայերն այդպես էլ ասում են` Անիի ավերակները:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Անի քաղաքի ու նրա շրջակայքի եռաչափ մոդելավորմամբ հայկական պատմական և մշակութային հուշարձանների եռաչափ (3D) մոդելավորող, վերակազմող Պարգև Ֆրանգյանն ու իր գործընկերները սկսեցին զբաղվել դեռ տասը տարի առաջ:

Sputnik Արմենիային տված հարցազրույցում Ֆրանգյանը պատմեց վիրտուալ վերաստեղծման աշխատանքի նրբությունների, ինչպես նաև գործընթացից ստացած իր տպավորությունների մասին:

«Ես ու գործընկերներս 15 տարի առաջ սկսեցինք քննարկել եռաչափ մոդելավորման գաղափարը և 10 տարի առաջ սկսեցինք այն իրագործել: Այդ ընթացքում մեզ հաջողվեց վիրտուալ կերպով վերականգնել շուրջ 20 հայկական եկեղեցի: Հիմնականում մենք զբաղվում ենք այն պատմական հուշարձաններով, որոնք գտնվում են Հայաստանից դուրս»,- նշեց Ֆրանգյանը:

© архив Research on Armenian Architecture Անի քաղաքի ու նրա շրջակայքի եռաչափ(3D) մոդելավորումը
Восстановление армянских церквей в Ани с помощью 3D моделирования  - Sputnik Արմենիա
Անի քաղաքի ու նրա շրջակայքի եռաչափ(3D) մոդելավորումը

Դիզայները պատմեց, որ հայ մասնագետների մի խումբ աշխատում է կամուրջների, եկեղեցիների, պալատների, քարավանատների և այն ամենի վերականգնման վրա, ինչը պատմամշակութային ժառանգություն է համարվում:

2009 թվականին թիմը սկսել է Անի քաղաքի վիրտուալ վերականգնումը: Սկզբում ուշարդության կենտրոնում հիմնականում այն եկեղեցիներն էին, որոնց մասին շատ է խոսվում և դրանք ավելի հայտնի են, քան մյուսները. Մայր տաճարը, որի եռաչափ վերականգնումը դեռ ընթացքում է, Ամենափրկիչ եկեղեցին, Կուսանաց եկեղեցին, Գագկաշենը, Բազմախորանը և ոչ միայն:

«Այժմ մենք վերականգնում ենք նաև այն եկեղեցիները, որոնք ամբողջովին գետնին են հավասարվել: Սակայն մեր հիմնական նպատակը` ստանալ Անի քաղաքի և նրա շրջակայքի ամբողջական պատկերը»,- նշեց մեր զրուցակիցը:

Ֆրանգյանի խոսքով` նախքան աշխատանքները սկսելը, ինչպես նաև ընթացքում մի շարք նյութեր են ուսումնասիրվել, ուսումնասիրվել է պատմությունը, հասկանալու համար, թե ինչպիսին է եղել հայկական այդ քաղաքը մի քանի հարյուրամյակ առաջ:

Մասնագետները աշխատում են XIX-XX դարի պատմական հետազոտությունների և արդեն իսկ պատրաստի գծագրերի հիման վրա, ինչպես նաև այն ժամանակաշրջանի ճարտարապետության առանձնահատկության, երբ կառուցվում էր եկեղեցին:

Ինչպես նշում է մոդելավորողը, վիրտուալ վերականգնած բոլոր պատմամշակութային օբյեկտները 60-100%-ով նման են բնօրինակին:

«Հատուկենտ տարրեր են լինում կամ նրբություններ, որոնք մենք չենք կարողանում վերականգնել: Սակայն յուրաքանչյուր դարաշրջան տարբերվում է ճարտարապետության բացառիկությամբ, ինչն էլ օգնում է մեզ աշխատանքի ժամանակ վերականգնել ամենամանր տարրերն ու դրանց ճիշտ նմանը ստեղծել»,- ասաց Ֆրանգյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայում բազմիցս փորձեր են արվել իրենց տեսանկյունից ներկայացնել հայկական պաշմամշակութային կոթողները: Դա տարբեր նկատառումներով էր արվում, այդ թվում նաև նրա համար, որ ցանկանում էին «վերացնել» հայկական հետքը:

© архив Research on Armenian Architecture Անի քաղաքի ու նրա շրջակայքի եռաչափ(3D) մոդելավորումը
Անի քաղաքի ու նրա շրջակայքի եռաչափ(3D) մոդելավորումը - Sputnik Արմենիա
1/5
Անի քաղաքի ու նրա շրջակայքի եռաչափ(3D) մոդելավորումը
© архив Research on Armenian Architecture Անի քաղաքի ու նրա շրջակայքի եռաչափ(3D) մոդելավորումը
Անի քաղաքի ու նրա շրջակայքի եռաչափ(3D) մոդելավորումը - Sputnik Արմենիա
2/5
Անի քաղաքի ու նրա շրջակայքի եռաչափ(3D) մոդելավորումը
© архив Research on Armenian ArchitectureԱնի քաղաքի ու նրա շրջակայքի եռաչափ(3D) մոդելավորումը
Անի քաղաքի ու նրա շրջակայքի եռաչափ(3D) մոդելավորումը - Sputnik Արմենիա
3/5

4/5

5/5

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է՝ Ֆրանգյանի և իր գործընկերների պատրաստի աշխատանքներով հետագայում վերականգնվեն Անիում գտնվող եկեղեցիները կամ քաղաքը, նա պատասխանեց, որ այդ հարցով պետք է իրավասու մարդիկ զբաղվեն:

«Մենք պարզապես պահպանում ենք պատմամշակութային ժառանգությունը մեր ձևով: Անի քաղաքը միջնադարի բարձրագույն քաղաքակրթության խորհրդանիշն է, ինչպես նաև հայ ճարտարապետության բնօրրանը: Այդ քաղաքը եղել է եկեղեցիների մայրաքաղաք, պատահական չեն ասում, որ «Անին 1001 եկեղեցիների քաղաք է»: Իհարկե, սա չափազանցրած է, քանի որ քաղաքում կա շուրջ 50 եկեղեցի»,- ասաց դիզայները:

© архив Research on Armenian ArchitectureԱնի քաղաքի ու նրա շրջակայքի եռաչափ(3D) մոդելավորումը
Восстановление армянских церквей в Ани с помощью 3D моделирования  - Sputnik Արմենիա
Անի քաղաքի ու նրա շրջակայքի եռաչափ(3D) մոդելավորումը

Ֆրանգյանը նաև ավելացրեց, որ աշխատանքի ընթացքում ամենատպավորիչն այն է, երբ որևէ նորություն ես գտնում այս կամ այն շենքի, կառույցի ու շինության հետ կապված: Երբեմն նաև գեղարվեստական գրականություն են ընթերցում և ուրախանում, եթե կարևոր ու նոր որևէ տեղեկություն են գտնում:

Ներկա պահին հայ մասնագետները 3-D ձևաչափում վերականգնել են Պարոնի պալատը: Սա պայմանական անվանում է, քանի որ հայտնի չէ, թե ում է պատկանում Անիում գտնվող այդ լուրջ ճարտարապետության հուշարձանը: Ֆրանգյանի խոսքով` դա բնակելի դղյակ է, որը տարբերվում է իր հարուստ զարդանախշերով և ճոխ շքամուտքով:

Русская версия

Լրահոս
0