00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձայնն ու բիզնեսը՝ պատգամավորին, մարմնավաճառն ու հոգեմետ դեղը՝ դատապարտյալին

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է հունվարի 21–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը՝ խաղից դուրս վիճակում

«Հրապարակ» օրաթերթի տեղեկույուններով՝ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի օրը դարձյալ չի մասնակցել ՀՀԿ ԳՄ նիստին, որի ժամանակ պետք է հաստատվեր Կարեն Կարապետյանի՝ առաջին տեղակալի կարգավիճակը եւ ՀՀԿ խորհրդի ցուցակը։

Хосров Арутюнян - Sputnik Արմենիա
Խոսրով Հարությունյանը սպասում է ՀՀԿ-ի առաջարկին

«Որպեսզի ներկա չլինի, Աբրահամյանը մեկնել է Մոսկվա` հանդիպելու Նարիշկինին, Մատվիենկոյին` իր քաղաքական ապագայի խնդիրներով: Սերժ Սարգսյանը, ըստ լուրերի, տեւական ժամանակ է՝ հրաժարվում է նրան ընդունել եւ լսել։ Ավելի ու ավելի առարկայական է դառնում նրա՝ քաղաքական պրոցեսներից դուրս գալը, մանավանդ, որ որդին` Արգամը, լինելով Ծառուկյանի ընտանիքի անդամ, առաջադրվելու է ոչ թե ՀՀԿ, այլ ԲՀԿ ռեյտինգային ցուցակով՝ մարզում»,- գրում է «Հրապարակ»-ը:

Իսկ Արարտի մարզում, ըստ թերթի, ՀՀԿ-ն քննարկում է մարզպետի փոփոխության հարցը: Դա կարող է լինել նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, որը ռեյտինգայինով ձայներ կապահովի իր եղբոր՝ Արայիկ Գրիգորյանի համար:

«Փաստ» Քոքոբելյանն իր տեղը զիջել է Բագրատյանին

«Փաստ» օրաթերթը գրում է, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ղեկավարած «Ազատություն» կուսակցությունով որևէ դաշինքի անդամակցել չի ցանկանում: «Ամբիցիոզ պատգամավորը ընդդիմադիր դաշտում չի տեսնում մի ֆորմատ, որտեղ ինքն առաջին համարը չէ»,-գրում է թերթը:

Грант Багратян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հրանտ Բագրատյան. կառավարությունը առայժմ տանուլ է տալիս

«Փաստի» տեղեկություններով՝ առաջիկա օրերին իրենց լիբերալ ուժեր համարող «Ազատությունը», «Ազատ դեմոկրատները» եւ մի քանի այլ մանր-մունր ուժեր ու գործիչներ կհայտարարեն լիբերալների դաշինք ստեղծելու մասին:

«Փորձառու եւ հմուտ Խաչատուր Քոքոբելյանը, փաստորեն, առաջինի դափնին Բագրատյանին է զիջել»,- գրում է «Փաստ»-ը:

«Ժամանակ». Նուշիկյանը Բեգլարյանի հետ ընտրության գնալ չի ցանկանում

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ Նուշիկյան ասոցիացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանն առայժմ իր ռաջադրման մասին որոշում չի կայացրել: Ըստ թերթի, նրան առաջարկել են առաջադրվել Երևանի կենտրոնում՝ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։

«Առաջարկը Նուշիկյանի սրտով չէ, ուստի չի բացառվում, որ Նուշիկյանն ընդհանրապես չցանկանա մասնակցել ընտրություններին, թեև վերջինս առաջարկներ ունի ընդդիմադիր դաշտից։ Հայտնի է, որ նա միշտ ջերմ հարաբերությունների մեջ է եղել Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանի և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ»,- գրում է թերթը:

«Ժողովուրդ». Նախարարը փորձել է հրաժարվել «Յուքոմից»՝ հօգուտ «Ռոստելեկոմ»-ի

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո պետական գերատեսչություններին հրահանգել է հրաժարվել «Յուքոմ» ընկերության ծառայություններից, փոխարենը օգտվել իրեն պատկանող «Ռոստելեկոմի» կապից:

«Նրա այդ քայլը, սակայն, դուր չի եկել Սերժ Սարգսյանի փեսային` Միքայել Մինասյանին, որին, դե ֆակտո, պատկանում է

Ваган Мартиросян - Sputnik Արմենիա
Վահան Մարտիրոսյան. «Չգիտենք` ավտոբուսը լիցենզավորված էր, թե ոչ»
ընկերության բաժնետոմսերի մեծ մասը, եւ նախարարը իշխանության երիտթեւի համար դարձել է անցանկալի անձ»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

Թերթը փորձել է նախարարից պարզել Մ. Մինասյանի հետ նրա հարաբերությունների մասին լուրերը, բայց վերջինը հերքել է դրանք:

«Ժողովուրդ». Մարմնավաճառներ ու հոգեմետ դեղեր՝ դատապարտյալներին

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ը փակելու կառավարության նախաձեռնությանը:

Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Դատապարտյալների հիվանդանոց կգնան ոչ բոլոր դատապարտյալները

Թերթի տեղեկություններով՝ այս նախաձեռնության համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա դեկտեմբերին բացահայտված սկանդալը. ««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պաշտոնատար անձինք մարմնավաճառներ էին «մատակարարել» այնտեղ գտնվող դատապարտյալներին:

ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, երկու պաշտոնատար անձի առաջադրվել էր մեղադրանք: Բայց սա միակ աղմկահարույց բացահայտումը չէր. ստուգումների արդյունքում բացահայտվել էին լուրջ խախտումներ հոգեմետ դեղերի մատակարարման հարցում, որտեղ մասնակցություն են ունեցել կալանավայրի պաշտոնյաները, ինչպես նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվել են դատապարտյալներ, որոնք ամենեւին էլ հիվանդ չեն եղել»,- գրում է թերթը:

Լրահոս
0