Սպասվում է առանց տեղումների եղանակ և արևի մի քանի շող

© Sputnik / Asatur Yesayants Заснеженный Ереван
Заснеженный Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Հունվարի 21-ին, 23-ի ցերեկը և 24-25-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Երևանում հունվարի 21-ին, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:

Երևան քաղաքի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.50C (1967 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` —29.50C (1972 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` —3.20C։

Լրահոս
0