Սերժ Սարգսյան. Որտեղ էլ լինեք՝ հայրենիքի զինվորն եք

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ։

Նախագահի հետ հանդիպած զինծառայողների մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելով հայրենիքը: Հանդիպմանը Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել լավ ծառայության համար և խոսքն ուղղել ոչ միայն ներկաներին, այլև բոլոր զորացրված զինվորներին:

Նա նշել է, որ անցած տարում մեր զինվորների ծառայությունը համընկավ այնպիսի մի ժամանակաշրջանի հետ, երբ ապրիլին նրանք ընդունեցին հակառակորդի հարվածը և պատվախնդրությամբ պաշտպանեցին հայրենիքը։

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ զորացրվելուց հետո էլ նրանք հայրենիքի զինվորն են՝ որտեղ և որ բնագավառում էլ շարունակեն իրենց գործունեությունը:

Լրահոս
0