Արոնյանը ևս մեկ տուրում խաղաց ոչ-ոքի

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոլանդական Վեյկ ան Զեում շարունակվում է ավանդական Tata Steel շախմատային փառատոնը` 14 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Նախօրեին անցկացրած վեցերորդ տուրում Լևոն Արոնյանը կարծես մրցում էր իր ամենահզոր մրցակցի հետ` աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան, որում հայ շախմատիստը սպիտակներով էր խաղում, ավարտվեց ոչ-ոքի` 30-րդ քայլի վրա:

Արոնյանը վեց տուրերից հետո 3,5 միավորով կիսում է 4-6 տեղերը հոլանդացի Անիշ Գիրիի և չինացի Վեյ Յիի հետ: Հայ գրոսմայստերը մի փոքր հետ է նորվեգիացի Կարլսենից և ուկրաինացի Պավել Էլյանովից, որոնք կիսում են 2-րդ տեղը, և մեկ միավորով առաջատար դիրք զբաղեցնող ամերիկացի Ուեսլի Սոից:

Արոնյանը յոթերորդ տուրում կմրցի ռուս Սերգեյ Կարյակինի հետ, որը վերջերս պայքարում էր շախմատային թագի համար:

Русская версия

Լրահոս
0