Սարսափելի վթար Իտալիայում. հունգարացի դպրոցականներ են զոհվել

© Italian Firfighters/ANSA via APВ Италии сгорел перевозивший детей автобус
В Италии сгорел перевозивший детей автобус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
16 մարդ ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել է: Ավտոբուսը, որը տեղափոխում էր դպրոցականներին Ֆրանսիայից Բուդապեշտ, խոշոր վթարի է ենթարկվել: Վթարը տեղի է ունեցել Իտալիայի Վերոնա քաղաքի մոտակայքում կեսգիշերին մոտ:

ԵՐԵՎԱՆ — 21 հունվարի, Sputnik. Իտալիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել, 26-ը հոսպիտալացվել է: Ավտոբուսն ընթանում էր Ֆրանսիա-Հունգարիա երթուղով։ Ավտոբուսի մեջ գտնվում էր 54 մարդ` 15-17 տարեկան հունգարացի դպրոցականներ, ծնողներ և ուսուցիչներ, հայտնում է AFP-ը` հղում անելով հրշեջ ծառայությանը:

Իտալիայի ոստիկանության տվյալներով` ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատնեշին, որից հետո այն բռնկվել է: Ոստիկանությանը հաջողվել է դուրս բերել ավտոբուսից 16 այրված դի, 39 մարդ փրկվել է: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով վթարի վայրում աշխատող Իտալիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, 16 զոհի ինքնությունը պարզելը դժվարացել է, քանի որ նրանց մարմիններն ուժեղ այրվածքներ են ստացել:

© AP Photo/Antonio CalanniԴպրոցականեր փոխադրող վթարված ավտոբուսը Իտալիայում
Դպրոցականեր փոխադրող վթարված ավտոբուսը Իտալիայում - Sputnik Արմենիա
1/3
Դպրոցականեր փոխադրող վթարված ավտոբուսը Իտալիայում
© AP Photo/Antonio CalanniԴպրոցականեր փոխադրող վթարված ավտոբուսը Իտալիայում
Դպրոցականեր փոխադրող վթարված ավտոբուսը Իտալիայում - Sputnik Արմենիա
2/3
Դպրոցականեր փոխադրող վթարված ավտոբուսը Իտալիայում
© Italian Firfighters/ANSA via APԴպրոցականեր փոխադրող վթարված ավտոբուսը Իտալիայում
Դպրոցականեր փոխադրող վթարված ավտոբուսը Իտալիայում - Sputnik Արմենիա
3/3
Դպրոցականեր փոխադրող վթարված ավտոբուսը Իտալիայում
1/3
Դպրոցականեր փոխադրող վթարված ավտոբուսը Իտալիայում
2/3
Դպրոցականեր փոխադրող վթարված ավտոբուսը Իտալիայում
3/3
Դպրոցականեր փոխադրող վթարված ավտոբուսը Իտալիայում

 

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, А4 ավտաճոնապարհային հատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, մինչ այս պահը փակ է: Ոստիկանությունը շարունակում է այրված ավտոբուսից դուրս բերել մարդկանց մարմինները: Դեպքի վայրում աշխատում են փորձագետ-քրեագետները, որոնք պետք է պարզեն միջադեպի դինամիկան:

Հունգարիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ պաշտոնական տվյալներով՝ ավտոբուսում գտնվել է 54 մարդ, այդ թվում` մեծահասակներ, որոնք ուղեկցում էին երեխաներին և երկու վարորդ, սակայն ԱԳՆ-ում չեն բացառել, որ ուղևորների փաստացի թիվը կարող էր ավելի շատ լինել:

Русская версия

Լրահոս
0