Մելանյա Թրամփը Twitter-ում կատարել է իր առաջին գրառումը

© AFP 2023 / Nicholas KammПрезидент США Дональд Трамп с женой Меланией перед инаугурацией в Вашингтоне
Президент США Дональд Трамп с женой Меланией перед инаугурацией в Вашингтоне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփն էջ է բացել Twitter սոցիալական ցանցում:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանյա Թրամփը, որպես ԱՄՆ առաջին տիկին, իր առաջին գրառումն է արել Twitter-ում:

Twitter-ի իր էջում տիկին Թրամփը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ստանձնել այդ դերն ու ծառայել ԱՄՆ-ին:

«Ինձ համար մեծ պատիվ է, որպես առաջին տիկին, ծառայել այս հրաշալի երկրին»,- գրել է Մելանյա Թրամփը:

Նա տեղադրել է նաև լուսանկար, որում պահում է երկու Աստվածաշունչ՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ:

Մելանյայի աքաունթը հայտնվել է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո, բայց այս պահին նրան հետևում է ավելի քան 6,5 միլիոն մարդ:

Русская версия

Լրահոս
0