00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցանկացած մարդ բացառիկ է, և բժիշկն այդ փաստի հետ պիտի հաշվի նստի

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցМедицинская техника. МРТ
Медицинская техника. МРТ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շուրջ երեք տարի է Երևանում գործող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում տարբեր բարդության վիրահատություններ են կատարվում: Կլինիկայի տնօրեն Արմինե Հովակիմյանը խոսում է կլինիկայի ձեռքբերումների, բուժանձնակազմի մասին, նաև անդրադառնում գրանցված անցանկալի դեպքերին, խոսում դրանց պատճառների մասին:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Կլինիկան իր դեռևս կարճ կյանքի ընթացքում 1500 նորածնի ճիչ է լսել: Բժշկության մեջ հաջողության գրավականը ոչ միայն գերժամանակակից բժշկական սարքավորումներն ու վերապատրաստված բժիշկներն են, այլ նաև հումանիտար սկզբունքների վրա հիմնված մոտեցումը: Ճիշտ կողմնորոշվելն ու լավ բժշկական կենտրոն ընտրելն այսօր այդքան էլ հեշտ գործ չէ: Դժվար, բայց կարևոր գործառույթ է, չէ՞ որ գործ ունես քո կամ հարազատիդ առողջության հետ: Տարիներ շարունակ մեր ականջին ծանոթ բժշկական կենտրոնների ու հիվանդանոցների կողքին այսօր ավելացել են նորերը: Կողմոնորշվելու համար պետք է չզլանալ ու մանրամասն ուսումնասիրություն կատարել:

Медицинский центр Сурб Аствацамайр. Ребенок на обследовании - Sputnik Արմենիա
Սուր շնչառական վարակների հետևանքը` բժշկի և հիվանդի անփութության դեպքում

2016թ-ի ապրիլին, ծննդկանի մահվան դեպքի հետ կապված, կլինիկան հայտնվեց հասարակական ուշադրության կիզակետում: Ցանկացած կլինիկայում էլ, ցավոք, երբեմն արձանագրվում են դժբախտ ելքով դեպքեր: Ու, որպես կանոն, հասարակության հիշողության մեջ վատն ավելի երկար է ապրում: Կլինիկայի տնօրենն ասում է, որ նշված դեպքի քննությունը դեռ շարունակվում է, և շատ բարդ է զուտ մասնագիտական գնահատական տալը՝ հատկապես, որ դեռ չկա դատա-բժշկական փորձաքննության եզրակացությունը: «Կարող եմ միայն ասել, որ մենք՝ ինքներս, փորձել ենք հասկանալ պատահարի պատճառները և եկել ենք եզրակացության, որ բժշկական սխալը գրեթե բացառվում է: Ծննդկանի մոտ առաջ են եկել մի շարք բարդություններ, որոնք ուղղակի հնարավոր չի եղել կանխագուշակել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել այդ դժբախտությունը: Իրականացված է համակողմանի քննություն, և, հուսով եմ, որ երբ ամեն ինչ պարզվի, կհաստատվի, որ մեր բժիշկներն ու նաև հրավիրված մասնագետներն արել են հնարավոր ամեն ինչ, իսկ անհարկի շահարկումներն էլ կդադարեն»,-ասում է բժշկուհի Հովակիմյանը:

Շարունակելով խոսել գինեկոլոգիական ու ծննդաբերական ծառայությունների և գրանցված դեպքերի մասին՝ Արմինե Հովակիմյանն ասաց, որ երեք տարվա ընթացքում գրանցված շուրջ 1500 ծնունդը չափազանց լուրջ ցուցանիշ է: 1500 կին այստեղ, կլինիկայի բժիշկների օգնությամբ, զգացել է մայրության բերկրանքը:

«Եթե հաշվի առնենք, որ այս ամբողջ ընթացքում մեր ծննդատանը, ցավոք, գրանցվել է երկու դժբախտ դեպք, ապա կարելի է պնդել, որ ծննդկանների և նորածինների մահացության քանակով մենք ոչ միայն Հայաստանում ամենացածր ցուցանիշն ունենք, այլև շատ ավելի շահեկան վիճակում ենք, քան մի շարք զարգացած երկրների բուժհաստատություններ: Իսկ նման ցուցանիշի հասնելու համար մենք ոչ միայն մեր հարկի տակ ենք հավաքել փայլուն մասնագետների, այլև ծննդատունն ապահովել ենք տեխնիկական անհրաժեշտ ու ժամանակակից բոլոր միջոցներով»,- նշում է կլինիկայի տնօրենը:

Հովակիմյանի խոսքով՝ իրենց կլինիկայի տեխնիկական հագեցվածությունն անմիջականորեն ազդում է ծառայությունների որակի վրա, քանի որ հնարավորություն է տալիս ճիշտ ախտորոշել հիվանդությունը, իսկ ճիշտ ախտորոշումը թույլ է տալիս իրականացնել էֆեկտիվ բուժում:

«Բացի դրանից, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ժամանակ խնայել, ինչը, որոշ հիվանդությունների դեպքում կարող է ունենալ ճակատագրական նշանակություն: Նույնիսկ բավական բարդ վիրահատություններից մեկ-երկու օր հետո մեր հիվանդները կարող են դուրս գրվել հիվանդանոցից և բուժումը շարունակել տնային պայմաններում»,- պատմում է տիկին Հովակիմյանը:

Արմինե Հովակիմյանը ընդգծում է, որ լինելով բժիշկ ինքը լավ գիտի պացիենտի հոգեբանությունը: «Ցանկացած մարդ բացառիկ է, և բժիշկն այդ փաստի հետ պիտի հաշվի նստի: Քանի որ համակարգում առկա արատավոր երևույթների մասին շատ է խոսվում, մեր հիմնական նպատակներից մեկն էր հավաքել ոչ միայն պարզապես լավ մասնագետներ: Հաշվի են առնվել նաև մարդկային որակներն ու պարկեշտությունը»,-ասում է Հովկիմյանը:

Լրահոս
0