Հայաստանի տարածքում գտել են մարդու ամենահին բնակավայրը

© ArmGeo/Tigran ShahbazyanМедвежья пещера
Медвежья пещера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում գտել են նախնադարյան մարդու կեցավայր, որն ավելի քան 2 միլիոն տարեկան է:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հնագետները կարծում են, որ հայտնաբերված կեցավայրն այսօր հայտնի բնակավայրերից ամենահինն է, գրում է Discover գիտահետազոտական հրատարակությունը: Հայաստանում ստորին պալեոլիթի ժամանակաշրջանի քարանձավներից մեկի հետազոտության ժամանակ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները գտել են հնադարյան մարդու բնակավայր:

Древнее государство Урарту - Sputnik Արմենիա
Հնագետները ջրահեռացման հնագույն համակարգ են հայտնաբերել Ուրարտուի տարածքում

ՌԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Լապշինի խոսքով՝ բնակավայրը դասվում է գիտությանը հայտնի մարդու հնագույն կեցավայրերի շարքում: Ինչպես հաղորդել են գիտնականները, ստորին պալեոլիթի դարաշրջանում Homo habilis-ները նման են եղել ավստրալոպիտեկներին, բայց ավելի բարդ սոցիալական կառուցվածք և զարգացած ինտելեկտ են ունեցել:

Նրանք կիրառել են քարե զենքեր, կարողացել են ստեղծել կրակ, զբաղվել են որսով, ձկնորսությամբ և պտուղ հավաքելով: Գտածոն անսպասելի էր գիտնականների համար, քանի որ նրանք հույս չունեին նման բան գտնել Անդրկովկասում:

Հետաքրքիր է, որ ավելի վաղ Անդերում հայտնաբերել էին նախնադարյան մարդու ամենաբարձրադիր բնակավայրը: Ինչպես երևում է, հնում մարդիկ կարողացել են գոյատևել բարդ լեռնային պայմաններում:

Русская версия

Լրահոս
0