Կոլումբիացի ապստամբներն ազատ են արձակել Հայաստանի բնակչին

© WildredTVВоенные Колумбии
Военные Колумбии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
42-ամյա հայը Կոլումբիայում ազատ է արձակվել՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Կոլումբիայում բարեհաջող ավարտ է ունեցել Արսեն Ոսկանյանի «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորման գերությունից ազատելու գործողությունը, հաղորդում է Վեստին:

Որպես միջնորդ հանդես է եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Հաղորդվում է, որ ապստամբները գյուղական տեղանքում հանձնել են օտարերկրյա քաղաքացուն: Կոլումբիական El Tiempo թերթի տեղեկատվության համաձայն, թեև Կարմիր խաչը չի հաղորդել ազատ արձակվածի անձի մասին, ավելի վաղ զինվորականները գաղտնալսել են ապստամբների ռադիոխոսակցությունները, որոնց ընթացքում նշվել է պատանդի՝ Հայաստանի 42-ամյա բնակիչ լիենելու մասին:

Հաղորդվել է, որ տղամարդը գնացել է Կոլումբիա՝ տեղի թունավոր գորտերն անօրինական կերպով Հայաստան տեղափոխելու համար: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մաքսանենգները կարող են վաստակել մինչև 1500 եվրո՝ նման մեկ նմուշի վաճառքից, իսկ մեկ ուղևորության ժամանակ տեղափոխել են մինչև 1000 գորտ, որոնք ոչնչացման վտանգի տակ են:

Հոդվածում նաև ասվել է, որ Ոսկանյանը Հայաստանի բնակիչ է, սակայն Կոլումբիա է մեկնել ռուսական անձնագրով:

Русская версия

Լրահոս
0