00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին ու նոր նմուշի անձնագրեր. Փոփոխություններ և նորություններ

© Sputnik / Asatur Yesayants Мнацакан Бичахчян в гостях у радио Sputnik Армения
Мнацакан Бичахчян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն Sputnik Արմենիայի եթերում պարզաբանումներ է տալիս նոր ու հին անձնագրեր ստանալու կարգերի փոփոխության մասին։

ԵՐԵՎԱն, 23 հունվարի – Sputnik, Աննա Վարդանյան. Ըստ 2016 թ.-ի օգոստոսին շրջանառության մեջ դրված քաղաքացու անձնագրի մասին օրենքի նախագծի` մինչև 6 տարեկան երեխաներին կենսաչափական անձնագրեր տրամադրվում են մինչև 3 տարի ժամկետով, 6-16 տարեկան երեխաներին` 5 տարի վավերականության ժամկետով։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հին նմուշի անձնագրերը դեռևս գտնվում են շրջանառության մեջ, առաջարկեցինք նախագիծ, որպեսզի համապատասխան փոփոխություն նախատեսենք նաև հին նմուշի անձնագրերի համար, որ հին ու նոր անձնագրերի տրամադրման մեջ ժամկետային տարբերություն չառաջանա։ Կրկին, մինչև 6 տարեկաններին հին նմուշի անձնագրեր տրամադրվում են մինչև 3 տարի ժամկետով, 6-16 տարեկան երեխաներին` 5 տարով»,-ասում է Բիչախչյանը։

Паспорт гражданина Республики - Sputnik Արմենիա
Երեխայի անձնագրի վավերականության ժամկետը կփոխվի

Բիչախչյանի խոսքով` մեկ այլ փոփոխության համաձայն` 16 տարեկանը լրացած երեխաներին հին նմուշի անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով։ Սակայն, եթե առաջ օտարերկրյա պետության վավերականության նշում կատարելու համար 16-18 տարեկան անձանց համար պետք է դիմեին երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը, կամ այլ օրինական ներկայացուցիչ, ապա այսօր 16 տարի լրացած անձը տեղում կարող է ինքնուրույն դիմել ու ստանալ այդ վավերականությունը։

«Այս փոփոխությունն արվել է անհավասարությունը վերացնելու համար, որովհետև կենսաչափական անձնագրի դեպքում, միջազգային ստանդարտներով, 16 տարին լրացած անձը 10 տարի ժամկետով ստանում է բիոմետրիկ անձնագիր, որտեղ օտարերկրյա վավերականություն նշելու կարիք չկա»,-մեկնաբանում է մեր հյուրը։ Մինչև 16 տարեկան երեխայի համար անձնագիր ստանալու համար դիմողը պետք է լինի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչ։ Կենսաչափական անձնագրի դեպքում կար բացառություն` եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չէր կարող դիմել և ստանալ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, ապա դիմումատուի դիմումի ստորագրության իսկությունը վավերացվում էր նոտարական կարգով։ «Հին նմուշի դեպքում նման ընթացակարգ սահմանված չէր։ Այստեղ էլ փոփոխություն մտցրեցինք։ Այսինքն` հին նմուշի անձնագրիր ստանալու դեպքում էլ կարող է դիմել ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչ, կամ նրանց կողմից լիազորված այլ անձ։ Դիմումի վրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։ Լիազորված անձի դեպքում դիմումի հետ համատեղ պետք է ներկայացվի նաև լիազորագիր»,-պարզաբանում է Բիչախչյանը։

Паспорт - Sputnik Արմենիա
Մի քանի օրից վիզայի վավերականության նշում կատարելու նոր կարգ կգործի

Անդրադառնալով անձնագիր ստանալուց երեխաների ներկայության պարտադիր լինել-չլինելուն` Մնացական Բիչախչյանն ասաց, որ կենսաչափական անձնագիր ստանալու դեպքում երեխայի ներկայությունը պարտադիր է, քանի որ նա տեղում պետք է նկարվի։ Իսկ հին նմուշի անձնագրի դեպքում` 16 տարեկանը լրացած անձը անձամբ է ներկայանում, մինչև 16 տարեկանների դեպքում` երեխան կարող է չներկայանալ անձնագրային ծառայություն և անտեղի չհոգնել հերթերում։

«Եթե երեխայի 2 ծնողն է ՀՀ քաղաքացիներ են, երեխայի անձնագիր ստանալու դիմումը կարող է ներկայացնել ծնողներից մեկը միայն։ Երբ ծնողներից մեկն այլ երկրի քաղաքացի է, երկուսի ներկայությունն էլ անհրաժեշտ է, որովհետև որոշվելու երեխայի քաղաքացիությունը»,-ասում է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը։

Հաճախ խնդիրներ է ծնում բաժանված ծնողների երեխաների անձնագիր ստանալը կամ երկրից դուրս գնալը։ Մեր խնդրանքով Բիչախչյանն անդրադարձավ նաև այս կետին։ «Բաժանության դեպքում, երբ երեխան օրինական կերպով գտնվում է ծնողներից մեկի մոտ, այդ ծնողը կարող է ներկայացնել համապատասխան ակտ, համաձայն որի երեխան օրինական կերպով իր մոտ է, ապա կարող է դիմել անձնագրային ծառայություն և պահանջել, որ առանց իր համաձայնության մյուս ծնողին չտրամադրվի երեխայի անձնագիրը։ Բայց մյուս ծնողն այդ սահմանափակումը կիրառելու հնարավորություն չունի»։

Եթե երեխան բնակվում է, ասենք,մոր մոտ, հայրն, առանց մոր համաձայնությանն, չի կարող դիմել և ստանալ երեխայի անձնագիրը։

Լրահոս
0