Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում

© Sputnik / Asatur YesayantsЗаснеженный Ереван
Заснеженный Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա օրերին Հայաստանում եղանակային փոփոխություններ կլինեն, տեղումները հաճախակի կլինեն հատկապես հունվարի 27-ին։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հունվարի 25-ի երկրորդ կեսից հանրապետության տարածք կներթափանցի նոր՝ հզոր ցիկլոն։ Այս մասին հայտնել է նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Հունվարի 25-ի երկրորդ կեսից հանրապետության տարածք կներթափանցի նոր՝ հզոր ցիկլոն, որի հետևանքով հունվարի 26-28-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն»,- այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը` ներկայացնելով առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Նրա խոսքով` տեղումներն առավել հաճախակի կլինեն հունվարի 27-ին, իսկ ջերմաստիճանը կբարձրանա:

Русская версия

 

Լրահոս
0