Իրանը հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների համար նվազեցրել է մուտքի վճարը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Тегеран
Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրան մուտք գործելու երաշխիքային գումարը 500 դոլարի փոխարեն կկազմի 90 դոլար։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները կկարողանան մուտք գործել Իրանի տարածք ավելի ցածր երաշխիքային գնով։ Այս մասին գրված է Հայաստանում Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ։

Դիվանագիտական գերատեսչությունը նշում է, որ ավտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը երեք ամիս` նախկին 500 դոլար երաշխիքային գումարի փոխարեն վճարելով 90 դոլար։

Հայտնում են, որ Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը։

Русская версия

Լրահոս
0