00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարզերում «սայլը տեղից շարժելու» ջանքերը շարունակվում են

© Sputnik / Diana Atoyan Артур Хачатрян в гостях у радио Sputnik Армения
Артур Хачатрян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարզերը զարգացնելու համար կառավարություն ուսումնասիրում է դրանց խնդիրներն ու հնարավորությունները: 2017-25թթ. մարզերի զարգացման ռազմավարության մանրամասները Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ներկայացրել է ՀՀ տարածքային զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը:

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի– Sputnik. Տարածքային զարգացման նախարարությունում մշակվում է և առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի 2017-25թթ մարզերի զարգացման ռազմավարությունը: Դրա համար ուսումնասիրվել են ՀՀ բոլոր մարզերի խնդիրները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց տարածքային զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը: Մարզերի զարգացման առաջին ու ամենակարևոր խնդիրը, փոխնախարարի խոսքով, տեղերում աշխատատեղերի ստեղծումն է:

Ռազմավարական փաստաթուղթը քննարկվելու է նաև մարզի բնակիչների հետ, որից հետո կբաշխվեն նաև առանձին գերատեսչությունների անելիքները:

«Փորձում ենք հասկանալ, թե տվյալ մարզում որոնք են առաջնահերթությունները և կոնկրետ ինչ ծրագիր պետք է իրականացվի: Ապա պետք է դիտարկել, թե ինչ ֆինանսական ներդրումներ կարող են արվել տվյալ ծրագրի համար, ինչ աջակցություն կարող է ցույց տալ պատասխանատու պետական մարմինը»,- ասաց փոխնախարարը:

Խորհրդային տարիներին մարզերում գործող երբեմնի հզոր գործարանների վերաբերյալ հարցին Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Դա ցավոտ հարց է: Ժամանակին կար սոցիալիստական ճամբար, որը սպառում էր այդ գործարանների արտադրանքը: Այսօր այդ շուկան այլևս չկա, աշխարհն առաջ է գնացել, տեխնոլոգիաները զարգացել են: Երբեմնի հզոր գործարանները տասնամյակներ չն գործել: Նույնիսկ եթե ինչ-որ հրաշքով այդ գործարանները 1988թ-ից փոխադրենք 2017 ու ասենք՝ դե սկսեք աշխատել, արդյոք դրանք կտա՞ն այն արտադրանքը, որն աշխարհում մրցունակ կլինի»:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վարչապետ. Բյուջեն տնտեսեք համայնք- մասնավոր հատված գործակցության հիման վրա

Այդուհանդերձ, կառավարության ներկայացուցիչը նշում է, որ եթե կա գործարան, որը հնարավոր է վերագործարկել, մոդեռնացնել, գտնել սպառման շուկա, ապա այն կվերագործարկվի:

Օրինակ՝ Վանաձորի քիմիական գործարանի վերագործարկումը փոխնախարարն անհնար է համարում: ՙԴա այսօր ուղղակի տարածք է, որը ճիշտ կլինի այլ նպատակով օգտագործել՚,- ասաց նա՝ հավելելով, որ Վանաձորի մեկ այլ երբեմնի հզոր խորհրդային գործարանի տարածքում այսօր հայ-չինական ընկերություն է գործում, որի շրջանակում տրակտորներ են արտադրվում:

Մարզային տնտեսության սայլը տեղից շարժելու համար տարածքային զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանի համոզմամբ, գաղափարները պետք է դառնան ծրագրեր ու չմնան թղթի վրա:

Լրահոս
0