Լևոն Զուրաբյանի նախընտրական խոստումը նաիրիտցիներին

© Sputnik / Asatur YesayantsЛевон Зурабян
Левон Зурабян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նաիրիտցիներին և «Նաիրիտի» ճակատագրով հետաքրքրվողներին երկու խոստում տվեց։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նաիրիտցիներին խոստացավ վերականգնել «Նաիրիտի» կաուչուկի արտադրությունը և քննել գործարանի «տասնյակ միլիոնների չարաշահումը»։

«Տասնյակ միլիոնների չարաշահումները թաքնված են իշխանությունների հետևում։ Մինչև իշխանափոխություն չլինի, գումարները հնարավոր չի լինի վերադարձնել։ Իմ ասածը դատարկ հայտարարություն չէ, սրա հետևում լուրջ հաշվարկներ կան»,- ասաց Զուրաբյանը։

Նա հայտնեց իր ունեցած հաշվարկները` եթե «Նաիրիտը» վերագործարկվի, տարեկան կապահովվի 25 միլիոն դոլարի շահույթ։ Նրա մեկ այլ տեղեկությամբ էլ` աշխարհում կաուչուկի պահանջարկն աճում է։

Սրահում եղած մարդկանցից ոմանք նրա ասածն, այնուամենայնիվ, նախընտրական խոստում որակեցին։

ԽՍՀՄ-ի տարիներին «Նաիրիտը» քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն էր տարածաշրջանում։ 2006թ.-ին «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց Rhinoville Property կոնսորցիումին 40 մլն դոլարով, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը։ 2010թ.-ի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է ֆինանսական խնդիրների պատճառով։

Русская версия

Լրահոս
0