Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ընտրողները գրագետ են, կաշառքն՝ անհնար

© Sputnik / Asatur YesayantsРадио Sputnik Армения
Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաստաբանների պալատի խորհրդի անդամ ընտրվելն ավելի դժվար է, քան Աժ պատգամավոր: Կարծում է փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Արսեն Մկրտչյան. Ընտրություններ

Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն իրենց ինտրիգներով ու բարդությամբ չեն զիջի ապրիլյան խորհրդարանական ընտրություններին: Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը, ով պատրաստվում է առաջիկայում իր թեկնածությունն առաջադրել այդ ընտրություններում:

«Իմ կարծիքով, սրանք ավելի դժվար ընտրություններ են, քան ԱԺ ընտրությունները, որովհետև ընտրողները իրավաբանական կրթությամբ, փաստաբանական ստաժ ունեցող, գրագետ մարդիկ են, և նրանց ինչ-որ բանով շահագրգռելը շատ դժվար է»,- ասաց Մկրտչյանը և կեսկատակ ավելացրեց,- «Կաշառք առաջարկելն էլ անիմաստ է, քանի որ հոնորարների չափերը չափազանց մեծ են»:

Իսկ արդար մրցակցության արդյունքում ընտրվելու հույս Մկրտչյանն ունի, քանի որ կարծում է, որ նոր խոսք ունի ասելու ՓՊ-ում:

Լրահոս
0