Սեյրան Օհանյանը չի ուզում ապրել երազանքներով

© Sputnik / Арам НерсесянМинистр обороны Республики Армения Сейран Оганян
Министр обороны Республики Армения Сейран Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքական դաշտ մտած նախկին նախարարը տեսաուղերձ է հղել մարտական, զինակից և գաղափարակից ընկերներին։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր տեսաուղերձում նշում է, որ պատասխանատվություն կրելով իրեն վստահված ոլորտի, բանակի խնդիրների, զինծառայողների համար՝ ի պաշտոնե իրավասու չէր և չէր կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը։

«Այսօր երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բանակը դարձել է երկրի թերևս միակ հենարանը, միակ հավասարակշիռ, վստահելի ուժը, իսկ այն ամուր թիկունքի կարիք ունի»,- ֆեյսբուքյան էջում գրել է Օհանյանը։

Ըստ նրա` թուլացած տնտեսությունը, ահագնացող արտագաղթը, ժողովրդի հուսալքությունը, իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահությունը չեն կարող բանակին թիկունք ապահովել։

«Աղքատության մակարդակն արդեն հատել է ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը։ Ոչ մի մտածող ու սրտացավ մարդ չի կարող չանհանգստանալ այս պատկերով»,- ընդգծել է նախկին նախարարը։

Ըստ Օհանյանի` առաջիկա խորհրդարանական ընտրությունները հնարավորություն կտան գրագետ փոփոխություններով և հասարակության աջակցությամբ շտկելու իրավիճակը։

«Հերի՛ք է ապրենք լոկ երազանքներով՝ արդար երկրի մասին։ Սկսե՛նք վերջապես իրականացնել այդ երազանքները»,-իր խոսքը եզրափակել է նա։

Լրահոս
0