Մամուլի ասուլիս. «Երևան–Թեհրան–Աշխաբադ նոր համագործակցություն»

© Sputnik / Asatur YesayantsАрмен Манвелян
Армен Манвелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունվարի 24-ին, ժամը 14։30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարահաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանի մամուլի ասուլիսը։

Հունվարի սկզբին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին։ Հանդիպմանը քննարկվել էին էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արծարծվել էին էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ:

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 60-0130, բջջ.` +374 (94) 18-3377։ «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ: Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

 

Լրահոս
0