Հալեպում զոհվել է հայ զինվորական

© Photo : NewsTeam / Անցնել ֆոտոբանկСитуация в Алеппо
Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ժան Քորաջյանը մահացել է Հալեպի մոտակայքում գտնվող գյուղերից մեկում մարտական առաջադրանք կատարելիս։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հալեպում մահացել է սիրիական կանոնավոր բանակի հայ զինծառայող Ժան Քորաջյանը, հաղորդում է «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը։ Քորաջյանը մահացել է Հալեպի մոտակայքում գտնվող գյուղերից մեկում մարտական առաջադրանք կատարելիս։

Նա 33-րդ հայ զինծառայողն էր, որը զոհվեց սիրիական պատերազմի ընթացքում։

Սիրիայի հայ համայնքը համարվում էր ամենահզորներից մեկը՝ մինչև երկրում հակամարտության սրացումը, և շուրջ 110 հազար մարդ էր ընդգրկում իր կազմում։

Հայերը նշանակալի դեր էին խաղում երկրի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։ Մեծամասամբ, հայերն ապրում էին Հալեպում (ավելի քան 60 հազար մարդ), Դամասկոսում (շուրջ 7 հազար մարդ), Լաթաքիայում, Քեսաբում և Էլ-Քամիշլիում։ Սիրիական ճգնաժամից հետո, տարբեր գնահատականների համաձայն, ավելի քան 90 հազար հայ է լքել երկիրը, սակայն պատմական հայրենք եկել են քչերը։

Русская версия

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала