00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
13:24
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես է հայ «էսկիմոսը» մեզ էսկիմո բերել

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցмороженое
мороженое - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունվարի 24-ին` ձմռան կեսերին, նշվում է էսկիմոյի միջազգային օրը։ 1922 թվականի հենց այս օրը էսկիմոյի հեղինակը ստացել է այդ արտադրանքի հեղինակային իրավունքը։ Ժամանակին Հայաստանում ավանդույթ կար` այցելել բակեր և սառնարան պայուսակով վաճառել այդ պաղպաղակը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Էսկիմոն ամբողջ աշխարհում սիրում են ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները։ Եվ հենց էսկիմոյի «շնորհիվ» հունվարի 24-ը «քաղցր» տոն դարձավ։ Սերուցքային պաղպաղակ փայտիկի վրա, պատված շոկոլոդե ջնարակով` սա այն էր, ինչի մասին երազում էին բոլոր երեխաները դժվար հետխորհրդային տարիներին։

Էսկիմոյի ստեղծողը` ամերիկացի Քրիստիան Քենթ Նելսոնն է, ով ԱՄՆ էր տեղափոխվել Դանիայից։ Մի անգամ խանութում նա մի դրվագի ականատես դարձավ. երեխան տանջանքով երկար ժամանակ ընտրում էր, թե ինչ գնի` շոկոլադե սալիկ, թե՞ պաղպաղակ։ Նելսոնը երկար մտածում էր, թե ինչպես համատեղել պաղպաղակն ու շոկոլադը։ Փորձարարին հաջողվեց պաղպաղակը «պատել» շոկոլադով։ Եվ անվանեց նա այդ պաղպաղակը «էսկիմոսի թխվածք»։

В Болонье начался фестиваль шоколада, Cioccoshow - Sputnik Արմենիա
Բոլոնիայում մեկնարկել է Cioccoshow շոկոլադի փառատոնը

90-ականների սկզբին Երևանի մեր բակ գալիս էր պաղպաղակ վաճառողը` սպիտակ սառնարան-պայուսակով, և նրան միանգամից շրջապատում էին երեխաները, որոնք վազում հասնում էին այստեղ տարբեր բակերից։ Երբ վաճառողը բացում էր սառնարանը` փոքրիկ քաղցրակերները նայում էին նրան լայն բացված աչքերով, ցանկանալով իմանալ, թե ինչ է թաքնված այդ հրաշք պայուսակում։

Ամենազվարճալին`երբ երեխաները նայում էին իրենց պատուհաններին ու մայրիկներին կանչում։ Եթե բախտները բերում էր և մայրիկները պատուհանից կամ պատշգամբից դուրս էին նայում, բակի երեխաները, կարծես, հրահանգի նման գումար էին խնդրում մայրիկներից` պաղպաղակ գնելու համար։

Շատերը չէին համարձակվում տուն գնալ` գումար վերցնելու համար, քանի որ ծնողները կարող էին էլ բակ չթողնել նրանց ։ Հաջողակներին տասը դրամանոց թղթադրամներ էին գցում պատուհանից` լվացքի սեղմակով հմտորեն ամրացրած։ Տղաների և աղջիկների երջանկությանը սահման չկար։ Նրանք բոլոր բակերի երկար սպասված հյուրից գնում էին պաղպաղակը, ուտում այն և հպարտանում, եթե որևէ մեկին ավելի շատ բաժին հասավ։

Այն ժամանակ էսկիմոն վաճառում էին «СССР» գրությամբ փաթեթավորմամբ, ինչպես նաև պինգվինների նկարներով։ Այսօր Հայաստանում մեծ քանակությամբ էսկիմո է արտադրվում։ Կարելի է գտնել սրտի ուզածը` վանիլային, շոկոլադե, մրգային, ջնարակված և ոչ միայն։

Սակայն մանկության համին ոչինչ չի փոխարինի։

«Էսկիմոն» էսկիմոսների հետ որոշակի առնչություն ունի։ Ժամանակին բևեռային ցեղերը իրենց հարևան ամերիկացի հնդկացիների կողմից ստացել էին «էսկիմո» անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «հում միս ուտող մարդիկ»։ Հետագայում, անգլիացիներն այս բառը փոխառելով, համարեցին, որ այն հոգնակի թիվ չունի, և որպեսզի ազգին անվանում տան, ավելացրեցին «ս» վերջածանցը։ Դարձավ` էսկիմոս։ Ռուսերենում «էսկիմոն» փոխառված է անգլերենից։

Русская версия

Լրահոս
0