Ծնվել է 61–ամյա Մել Գիբոսոնի 9–րդ զավակը

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАктер Мэл Гибсон с подругой актрисой и сценаристом Розалинд Росс
Актер Мэл Гибсон с подругой актрисой и сценаристом Розалинд Росс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
61–ամյա Մել Գիբոսոնը կրկին հայր է դարձել։ Նրա 26–ամյա կինը` սցենարիստ Ռոզալինդ Ռոսը, որդի է պարգևել նրան։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը և նրա 26-ամյա սիրելի կինը` Ռոզալինդ Ռոսը, դարձել են ծնողներ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով People-ին։ Այս որդին 61-ամյա Մել Գիբսոնի 9-րդ զավակն է։

Ինչպես հաղորդում է պարբերականը, երեխան լույս աշխարհ է եկել Լոս Անջելեսում, անցած շաբաթ։ Նորածնին կոչել են Լարս Ջերալդ Գիբսոն։

«Նրանք շատ հուզված են, մանկիկը հրաշք է. Ընտանիքը նորաթուխ ծնողների կողքին է, Մելը երջանկությունից 7-րդ երկնքում է։ Հիմա նրանք արդեն տանն են, մայրն ու որդին լավ են զգում իրենց ու շատ երջանիկ են»,-ասել է ընտանիքին մոտ կանգնած մարդկանցից մեկը։

Русская версия

Լրահոս
0