Հայաստանում ԱՄՆ դեսպանի անունը չկա «կրճատվածների» ցուցակում

© Sputnik / Asatur YesayantsПосол США в Армении Ричард Миллз
Посол США в Армении Ричард Миллз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բարաք Օբամայի վարչակազմի հեռանալուց հետո Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը չի լքի պաշտոնը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ռիչարդ Միլսը շարունակում է մնալ ԱՄՆ դեսպանը Հայաստանում: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պարզաբանման մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգների բոլոր դեսպանները համարվում են երկրի նախագահի անձնական ներկայացուցիչն իրենց նշանակման երկրում և ծառայում են նախագահին:

«Ընդունված պրակտիկայի համաձայն, այն դեսպանները, որոնք «քաղաքական պաշտոնյա» են, այսինքն կադրային դիվանագիտական ծառայող չեն, նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին հրաժարական են ներկայացնում: Երդմնակալության նախօրեին նախագահ Թրամփի անցումային թիմը տեղեկացրել էր Օբամայի վարչակազմի քաղաքական պաշտոնյա հանդիսացող դեսպաններին, որ նրանց լիազորությունները կդադարեն հունվարի 20-ին կեսօրվա դրությամբ:

Սակայն Միացյալ Նահանգների դեսպանների 70%-ը կադրային դիվանագիտական ծառայող են և չեն համարվում քաղաքական պաշտոնյա: Դեսպան Միլսը ևս կադրային դիվանագիտական ծառայող է: Կադրային դիվանագիտական ծառայող հանդիսացող դեսպաններից հրաժարական չի պահանջվել, և նրանք շարունակում են պաշտոնավարել իրենց նշանակման վայրերում»,- նշված է պարզաբանման մեջ:

Русская версия

Լրահոս
0