Արցախի ուղղությամբ Ադրբեջանն արձակել է 210 կրակոց

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащий армянской армии на боевом посту
Военнослужащий армянской армии на боевом посту - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի ուղղությամբ ադրբեջանական զինուժն այս գիշեր կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ):

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ։

Այդ ընթացքում, ինչպես հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 210 կրակոց:

Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լրահոս
0