00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայրը պետք է տունը լցնի երեխաներով. սփյուռքահայ գործարարի հորդորը հայ կանանց

© Sputnik / Armenuhi Mkhoyan Центр обучения шитью Sasstex в Артике
Центр обучения шитью Sasstex в Артике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ZARA ապրանքանիշը նախընտրողները շուտով կարող են ձեռքբերել հագուստ՝ հայկական տրիկոտաժով: Իսպանական աշխարհահռչակ հագուստի, կոշիկի և աքսեսուարների ZARA ֆիրմայի հետ համագործակցելու ծրագիր ունի SASSTEX ընկերության պատասխանատու Քրիստիան Գելեջին ու այս պարագայում ոչ մի հիմք չկա կասկածի տակ դնելու սփյուռքահայ գործարարի խոսքը:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հայաստանը շատ մեծ հնարավորություն ունի տեքստիլ արտադրանքով մրցակցելու աշխարհի ցանկացած երկրի հետ,  նույնիսկ՝ Չինաստանի, վստահ է SASSTEX ընկերության պատասխանատու Քրիստիան Գելեջին:  Հատկապես Շիրակում՝ Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակներում, SASSTEX-ը փորձ է անում վերականգնել տեքստիլ արդյունաբերական երբեմնի ներուժը: Մինչ Գյումրիում կարի ֆաբրիկայի շահագործման հանձնումը, մարզի երկու համայնքում՝ Արթիկում և Ամասիայում, արդեն բացվել են ուսումնական արտադրամասեր, որտեղ և կպատրաստեն վարպետներ ինչպես Գյումրու, այնպես էլ Արթիկի գործարաններում աշխատելու համար: Հեռանկարն արդեն տեսանելի է:

Միայն Գյումրիում մոտ 500 աշխատատեղ է խոստանում ստեղծել SASSTEX ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել է նախկին մարզային հիվանդանոցի շենքը եւ հարակից տարածքը:

«Մեծ գործարան ենք կառուցելու, շուկան լինելու է Եվրոպայում: Արթիկում նպատակ ունենք երկու գործարան կառուցել, մեկում արտադրելու ենք բանվորական շորեր, երկրորդ գործարանը ուզում ենք սարքել, որպեսզի տրիկոտաժի արտադրությամբ խորանանք ու արտադրենք ZARA-ի համար»,- ասաց Քրիստիան Գերիջին:

Այն հարցին, թե արդյո՞ք կգա ժամանակ, երբ հնարավոր կլինի Հայաստանի շուկայից ընդհանրապես դուրս հանել թուրքական տեքստիլը, Քրիստիան Գելեջին անկեղծացավ՝ ասելով, որ դա կառավարության խնդիրն է, բայց որակական առումով խնդիր չկա:

«Դա պետության գործն է, ոչ թե իմ, ես պետություն չեմ»,-նշեց գործարարը:

 

Շիրակում արդեն արտադրվում է բանվորական հագուստ հայտնի ավիա ու գերմանական մեքենա արտադրող ընկերությունների համար: Անել այնպես, որ հայկական արտադրանքը մրցակցային լինի ու գրավի ոչ միայն եվրոպական շուկան՝ հնարավոր է, բայց դրա համար պետք է Հայաստանում շատ բան փոխել ու նորից մարդկանց աշխատել սովորեցնել, իսկ Հայաստանի ապագան, ըստ գործարարի, հայ կնոջ ձեռքերում է:

В Гюмри родилась тройня. Родители тройняшек - Артур Шухян и Ани Балян - Sputnik Արմենիա
Գյումրիում ավետիս է՝ եռյակ է ծնվել

«25 տարվա փլուզումից հետո մեր ժողովուրդն արդեն մոռացել է աշխատելը: Ձեր տղամարդիկ գնում են արտասահմաններում աշխատում են, մի երկու կոպեկ փող են ուղարկում, փորձում են դրանով յոլա գնալ: Սա սխալ է՝ որպես հայ մայրեր, դուք պետք է երկիրը կառուցեք, մայրերը երեխա պետք է ունենան ու տունը պահեն, աշխատեն և ամուսին պահեն»,-նշում է Քրիստիան Գելեջեն՝ անկեղծանալով։- «Իմ մայրիկը Սասունում՝ 5-6 երեխայի հետ էր, մեկն էլ՝ փորի մեջ, երբ հայրս գնաց Հոլանդիայում աշխատելու։ Մայրս ամբողջ ընտանիքը պահեց: Չթողեց, որ որևէ երեխան այլ տեղ գնա, Սասունի հողի վրա պահեց: Ու մեզ սովորեցրեց՝ պիտի պայքարես այդ հողի ու ջրի համար, ապագան մայրերի ձեռքում է, ոչ թե հայրերի: Մայրը պետք է տունը, քաղաքը, երկիրը լցնի երեխաներով»։

Նա խորհուրդ է տալիս կանանց՝ չտրտնջալ, այլ տունը լցնել երեխաներով, դաստիարակել նրանց ու հետն էլ աշխատել: Հետո հպարտությամբ ավելացնում է.

«1993 թվականին եմ եկել, մութ տարիներին այստեղ եմ եղել, պատերազմ, ամեն ինչ տեսել եմ, բայց շարունակել եմ ապրել եմ:Դրա համար եմ ասում՝ եկել եմ ձեզ հետ տանջվելու: 9-րդ տարում 9 երեխա եմ ունեցել»:

Կարծում եմ՝ Հայաստանի բարեբեր հողում 9 տարում 9 երեխա ունեցող Քրիստիանի՝ նոր աշխատատեղեր ստեղծելու, որակյալ արտադրանք թողարկելու ու արտադրանքի 90 տոկոսը արտահանելու նպատակներին հավատալ կարելի է:

Լրահոս
0