00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հովիկ Աբրահամյանի` «բամփելու» «երբեք»-ը

© Photo : PHOTOLUREОвик Абраамян
Овик Абраамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահ, կուսակցության ու երկրի երբեմնի երկրորդ դեմք Հովիկ Աբրահամյանն անսպասելի հայտարարեց հարազատ կուսակցությունը լքելու որոշման մասին: Զարմացողներին կարելի է պատասխանել հենց Հովիկ Աբրահամյանի արտահայտությունով. «Քաղաքականության մեջ առհասարակ պետք չէ ասել երբեք»:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Նելլի Դանիելյան. Կվերադառնա՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն. այս հարցին դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը մի առիթով պատասխանել էր. «Քաղաքականության մեջ առհասարակ պետք չէ ասել երբեք»:

Այս նույն «երբեք»–ն այսօր չոքել է նաև իր՝ Հովիկ Աբրահամյանի դռանը: Եվ ոչ միայն նրա: «Երբեք»–ը վաղուց արդեն դարձել է հայաստանյան քաղաքական կյանքի անբաժան բաղադրիչը:

XVI съезд РПА. Бывший премьер-министр Армении Овик Абраамян - Sputnik Արմենիա
Հովիկ Աբրահամյանի դիմումը կքննարկվի ՀՀԿ խորհրդի նիստում

Ընդամենը երկու տարի առաջ ՀՀԿ խորհրդի նիստում Հովիկ Աբրահամյանը «բամփում» էր իր խնամի Ծառուկյանին՝ հայտարարելով, որ եթե մի քանի անգամ ասել են, նա չի հասկացել, պետք է «բամփել»: Երկրի բարձրագույն իշխանության կողմից «բամփված» Ծառուկյանն էլ, որն ասել էր, թե այլևս չի վերադառնալու, 2 տարի անց հանկարծ վերադարձավ, կարծես ոչինչ չէր էլ եղել: Բայց սա էլ դեռ ամբողջը չէ: Ծառուկյանին անխնա «բամփողներն» այսօր արդեն անսպառ եռանդով ու ոգևորությամբ ողջունում են նրա վերադարձը:

Այս ամենից հետո արդեն այնքան էլ զարմանալի չի թվում, որ իշխող կուսակցության փոխնախագահը, որը գոնե մինչև սեպտեմբեր վայելում էր հարազատ կուսակցության ու երկրի վերնախավի հարգանքն ու հովանավորչությունը, հանկարծ ընտրությունների շեմին որոշեց լքել ՀՀԿ-ն:

Զարմանալի չէ նաև այն, որ մինչ այդ որոշումը կայացնելը Հովիկ Աբրահամյանը երկու կարևոր այցելություն է ունեցել. նախ մեկնել է ՌԴ, հանդիպել վարչապետ Մեդվեդևին, ապա այնտեղից վերադառնալով՝ այցելել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հովիկ Աբրահամյանի մոսկովյան ու երևանյան հանդիպումները քննարկման առարկա դարձան հատկապես «դաբրո»-ի համատեքստում: Թե որքանով ՌԴ գործող վարչապետին կհետաքրքրեր ՀՀ նախկին վարչապետի կուսակցական ապագան, դժվար է ասել, բայց ՀՀ նախկին նախագահին Հովիկ Աբրահամյանի ճակատագիրը կարող էր անտարբեր չթողնել միայն մի դեպքում՝ եթե Քոչարյանը որոշել է ինքն էլ վերադառնալ մեծ քաղաքականություն:

Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ուրվականը 2008թ-ից ի վեր մշտապես կախված է հայաստանյան քաղաքական մթնոլորտում: Ցանկացած վերադասավորում անմիջապես կապվում է այդ ուրվականի վերակենդանացումը նախապատրաստելու հետ:

Овик Абраамян - Sputnik Արմենիա
Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել

Ապրիլյան ընտրությունները Հայաստանի քաղաքական կյանքում վճռորոշ են լինելու, ուստի չի բացառվում, որ վերակենդանացումների նոր շարան սկսվի: Առաջին վերակենդանացողը Ծառուկյանն էր, որը չմոռանանք` ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի նախագիծն էր, և, որոշ վերապահումներով հանդերձ, մշտապես հավատարիմ է մնացել նրան:

Հիշեցնենք` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվեց 2004թ-ին՝ Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ ընտրվելուց 1 տարի անց: 2007-թին ԲՀԿ-ն մասնակցեց խորհրդարանական ընտրություններին և, որպես ԱԺ-ում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ, մաս կազմեց կոալիցիոն կառավարությանը: Այս կուսակցության միջոցով, փաստորեն, 2008թ-ին ՀՀ նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Քոչարյանը հետագա տարիներին ապահովեց իր հեռակա ներկայությունն ու դերակատարումը իշխանական համակարգում:

Զարմանալի չէ, որ ՀՀԿ-ից նեղացած Հովիկ Աբրահամյանն առաջին հերթին մխիթարություն է փնտրել հենց Ռոբերտ Քոչարյանի մոտ: Հատկապես, որ հայաստանյան ՙերբեք՚-ների շարքում բացառված չէ, որ նա շուտով կկանգնի այն նույն խնամու կողքին, որին մեկ տարի առաջ հրապարակավ ՙբամփում՚ էր: Նույն ՙերբեք՚-ների շարքում պետք չէ նաև բացառել, որ երկու խնամիների մեջքին կկանգնի հենց ՀՀ երկրորդ նախագահը՝ իր իրական կամ երևակայական վերադարձի սպառնալիքով:

Այս բոլոր հարցերն, ըստ ամենայնի, իրենց վերջնական հանգուցալուծումը կստանան մինչև ս.թ. ապրիլ: Իսկ Հովիկ Աբրահամյանի ճակատագիրը կուրվագծվի արդեն 2 օրից, երբ ՀՀԿ վերնախավը կհավաքվի նրա դիմումը քննարկելու, չի բացառվում նաև՝ իրենց նախկին փոխնախագահին ՙբամփելու՚: Չէ՞ որ, ինչպես Հովիկ Աբրահամյանը կասեր, «քաղաքականության մեջ պետք չէ ասել երբեք»:

Русская версия

Լրահոս
0