00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Հովիկ Աբրահամյանի առեղծվածային անհետացումը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերը։ Sputnik Արմենիան ներկայացնում է հունվարի 24–ի մամուլի տեսությունը։

«ՀԺ»․Բանկերի կապիտալի մեծացման պահանջը ՀՀ դրամի կայունության հիմնական պատճառն է

Ըստ որոշ փորձագետների՝ ՀՀ դրամի կայունության պատճառներից մեկը բանկային համակարգում տեղի ունեցած իրադարձություններն են: Խոսքը բանկերի ընդհանուր կապիտալի մեծացման պահանջն է, որը 2014 թվականին սահմանեց Կենտրոնական բանկը:

Памятник армянскому драму напротив здания Центробанка - Sputnik Արմենիա
Կենտրոնական բանկն իջեցրել է տոկոսադրույթը

Ըստ այդմ, ՀՀ-ում գործող բանկերի ընդհանուր կապիտալը մինչեւ անցած տարվա դեկտեմբերի 30-ը 5 միլիարդ դրամից պետք է հասցվեր 30 միլիարդ դրամի: Քանի որ մեր բանկերից մի քանիսը ունեն օտարերկրյա փայատերեր, ուստի կապիտալի ավելացման նպատակով վերջին շրջանում բավականին մեծ ծավալների արտարժույթ է հոսել Հայաստան: Այդ արտարժույթը փոխանակվել է ՀՀ դրամի եւ ներդրվել որպես հիմնական կապիտալ: Արդյունքում, պատկերավոր ասած, արտարժույթի քանակը ավելացել է եւ նպաստավոր պայմաններ ստեղծել դրամի կայունության համար:

Փորձագետների կարծիքով, սակայն, այդ ռեսուրսը անսպառ չէ, եւ եթե ժամանակի ընթացքում մասնավոր տրանսֆերտների եւ արտահանման ծավալները չաճեն եւ արտարժույթի կայուն ներհոսք չապահովվի, ապա դա կարող է ճնշում առաջացնել դրամի վրա եւ ստիպել արժեզրկվել: Ըստ որոշ հաշվարկների՝ բանկերի կապիտալի համալրման համար ներհոսած արտարժույթի ծավալը կարող է ապահովել դրամի կայունությունը մի քանի ամիս միայն»:

«Ժամանակ»․ Որտե՞ղ է Հովիկ Աբրահամյանը. նա չի պատասխանել Սերժ Սարգսյանի զանգերին

Անցյալ հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստին Հովիկ Աբրահամյանը ներկա չէր, և մինչև շաբաթվա վերջ նրան ոչ մի կերպ հնարավոր չի եղել գտնել։ Թերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը Սերժ Սարգսյանն անձամբ մի քանի անգամ զանգահարել է նրան, սակայն Արգամիչը նրա զանգերին էլ չի պատասխանել։

Овик Абраамян - Sputnik Արմենիա
Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել

Թերթի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի՝ Մոսկվա կատարած այցը կապ ունի առաջիկա ընտրությունների և դրանից հետո հստակություն մտցնելու մտադրության հետ։
Ուշագրավ է, որ Հովիկ Աբրահամյանի նախապես չծրագրված այցը նախորդել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այսօր Մոսկվա կատարելիք այցին։

«Իրատես». Նախագահականից Խաչատուր Սուքիասյանին մեղմորեն հասկացրել են հեռու մնալ ԲՀԿ-ից

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Սուքիասյանները խորը որոնումների մեջ են այս փուլում: Խաչատուր Սուքիասյանը, ում որդին` Ալբերտը, Ծառուկյանների պոտենցիալ փեսացուն է, կցանկանար ԲՀԿ քվոտայով առաջադրվել Կենտրոն-Էրեբունի ընտրատարածքում: Ավելին, խոսակցություն կար, որ Սարիբեկ Սուքիասյանն էլ հնարավոր է ՀԱԿ ցուցակով առաջադրվի: Սակայն ասում են՝ նախագահականից Խաչիկ Սուքիասյանին մեղմորեն հասկացրել են` ԲՀԿ-ից հեռու մնալ: Հասկանալի է` փեսաների, խնամիների «կոնցենտրացիա» թույլ չտալու համար, ինչն, ի դեպ, Ծառուկյանին նույնպես կարող է ձեռնտու լինել, որովհետեւ խնամիների միջեւ արդեն իսկ բավականին լուրջ մրցակցություն կա»:

«Փաստ». ՍԱՍ-ի Արտակին ստուգելը քաղաքական ենթատեքստ չունի

«Փաստ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ հունվարի 20-ին հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել Երեւանի բոլոր ՍԱՍ-սուպերմարկետներում: Շատ լրատվամիջոցներ այս ստուգումներին քաղաքական ենթատեքստ տվեցին` «հերոսացնելով» Արտակին:

Իրականում, նախկինում նրա կազմակերպությանը տուգանել էին մոտ 20 միլիոն դրամի չափով:

Супермаркет SAS - Sputnik Արմենիա
Չեք լսի՝ կպատժվեք. առաջին հարվածը ստացավ «ՍԱՍ»-ը

Հարկային մարմինները հայտնաբերել էին չգրանցված աշխատակիցներ, ովքեր աշխատում էին բոլոր հինգ խանութներում: ՀԴՄ կտրոններ չտրամադրելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Մեծ անհամապատասխանություն է եղել դրամարկղերի եւ համակարգիչների տվյալների մեջ: Ստուգման օրերին պարզվել է, որ անհամեմատ շատ առեւտուր է եղել, քան մինչ այդ:Երեկ «Փաստին» հայտնի դարձավ, որ ՍԱՍ-ը չի կատարել դատարանի որոշումը եւ պետության բյուջե մուտք չի արել տուգանված 20 մլն դրամը, որի պատճառով էլ նորից ստուգումներ են սկսվել:

Լրահոս
0