00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի վարչապետը կոնկրետ առաջարկներով է ժամանել Մոսկվա

© Sputnik / Екатерина Штукина / Անցնել մեդիապահոցПремьер-министр РФ Д. Медведев встретился с премьер-министром РФ Армении К. Карапетяном
Премьер-министр РФ Д. Медведев встретился с премьер-министром РФ Армении К. Карапетяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում բանակցություններ է վարում իր ռուս գործընկերոջ հետ։ Կողմերն արդեն կոնկրետ առաջարկներ են քննարկել հայկական տնտեսությունում ներդրումներ կատարելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը, չնայած բարդ իրադրությանը և էներգակիրների ցածր գներին, շարունակում է կայուն մնալ, իսկ արտահանումը Ռուսաստան Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու շնորհիվ աճել է 70 տոկոսով, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայ գործընկեր Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների ընթացքում։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում։ Բանակցությունների ընթացքում գործընկերները քննարկել են տնտեսական օրակարգը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր, այդ թվում` մարդասիրական։ Մեդվեդևը նշել է, որ կողմերը քննարկել են մի շարք փաստաթղթեր` երկու երկրների համագործակցության վերաբերյալ։

«Այսօրվա հանդիպումը հարթակ է շատ հարցերում պարզություն մտցնելու համար։ Մեր պատվիրակությունը ժամանել է դրական և գործնական տրամադրվածությամբ։ Ռուսական կապիտալը լայնորեն ներկայացված է Հայաստանի տնտեսությունում, բայց պետք չէ բավարարվել դրանով։ Ներկա պահին երկրում բարեփոխումներ են անցկացվում ներդրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Մենք ժամանել ենք կոնկրետ առաջարկներով», — հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը բանակցությունների ընթացքում։

Սա Կարապետյանի առաջին այցն է Ռուսաստան վարչապետի պաշտոնում։ Օրակարգում ներառված են ռուս-հայկական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր` նվիրված առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, մարդասիրական ոլորտներին։ Կարապետյանը Մոսկվա է ժամանել ՌԴ վարչապետի հրավերով։

Ռուսաստանը Հայաստանում օտարերկրյա գլխավոր ներդրողն է։ ՀՀ-ում ռուսական ներդրումների ծավալը 2.7 միլիարդ դոլար է կազմում։ Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական առաջատար գործընկերն է։ Հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ապրանքաշրջանառությունը կազմել է 1.033 միլիարդ դոլար, ընդ որում` Հայաստանից արտահանումն ավելացել է 2.1 անգամ և կազմել 314,2 միլիոն դոլար։ Հայաստանը հիմնականում պարենամթերք ու գյուղմթերք արտահանում է Ռուսաստան։

Русская версия

Լրահոս
0