ՀՀ վարչապետի վերջին պաշտոնական այցը Մոսկվա կայացել է 10 տարի առաջ

© Sputnik / Asatur Yesayants / Виген Акопян в гостях у радио Sputnik Армения
Виген Акопян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա: Վերջին վարչապետը, որ պաշտոնական այցով եղել է ՌԴ-ում, Սերժ Սարգսյանն է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոսկովյան այցի հիմնական թիրախը լինելու է ներդրումային պայմանավորվածություններ ձեռք բերելը: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ հիշեցնելով, որ այցի շրջանակներում նախատեսված են ոչ միայն քաղաքական ղեկավարության, այլև գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը Մոսկվայում է

«Ակնկալիքներ կան, որ կոնկրետ, գուցե նաև պաշտոնական մակադրակով, նման հայտարարություններ կլինեն: Կլինեն նաև մասնավոր հանդիպումներ ու զրույցներ, որոնց արդյունքների մասին մենք գուցե փոքր-ինչ ավելի ուշ կիմանանք»,- ասաց վերլուծաբանը,-«համենայն դեպս, շատ մանրակրկիտ ծրագրած, պատրաստված այց է, և վստահ եմ՝ ինչ-որ արդյունքներ կլինեն, հակառակ դեպքում ուղղակի անիմաստ կլիներ Մոսկվա հասնելը»:

Վիգեն Հակոբյանն առավել լուրջ ծրագրեր ակնկալում է հատկապես Ռուսաստանի հայ գործարարների կողմից:

Մամուլում առկա հրապարակումները` Ռուսաստանի կողմից Հայաստանին առաջարկվելիք 300 մլն դոլարի ներդրումային փաթեթի վերաբերյալ, Վիգեն Հակոբյանը չի բացառում, թեև դժվարանում է միանշանակ նշել, թե ինչ չափի ներդրումների պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: «Իհարկե, շատերն այստեղ քաղաքական ենթատեքստ են տեսնում, նույնիսկ աշխարհաքաղաքական՝ հաշվի առնելով Կարեն Կարապետյանի ունեցած որոշակի կապերը: Եվ, եթե հիշում եք, Կարեն Կարապետյանը վերջին ասուլիսում չժխտեց, որ իր անձնական կապերը կարող են բերել որոշակի քաղաքական և տնտեսական դիվիդենտների»,- ասաց նա:

Իսկ ռուսաստանյան այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերլուծաբանի համոզմամբ, կուժեղացնեն վարչապետ Կարապետյանի և նրա թիմի դիրքերը` հատկապես առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Ու թեև, Կարեն Կարապետյանը, Վիգեն Հակոբյանի համոզմամբ, չի ներառվի ՀՀԿ ընտրական ցուցակում, բայց կլինի այդ քաղաքական ուժի լոկոմոտիվը:

Ի դեպ,Վիգեն Հակոբյան նաև հիշեցրեց, որ ՀՀ վարչապետերից պաշտոնական այցով վերջին անգամ Մոսկվայում եղել է Սերժ Սարգսյանը՝ 2007թ-ին:

Լրահոս
0