Երևանն ու Մոսկվան վիզաների մասին համաձայնագրում փոփոխություններ են մտցրել

© Sputnik / Asatur Yesayants / Аэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանցիները կարող են Երևան մեկնել ներքին անձնագրերով. համապատասխան փաստաթուղթ է ստորագրել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը` Մոսկվա պաշտոնական այցի շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի բանակցությունների արդյունքում չորս երկկողմ փաստաթուղթ է ստորագրվել` ներառյալ քաղաքացիների առանց վիզայի մուտքի ուղևորությունների մասին համաձայնագիրը։

Премьер-министр РФ Д. Медведев встретился с премьер-министром РФ Армении К. Карапетяном - Sputnik Արմենիա
Հայաստանի վարչապետը կոնկրետ առաջարկներով է ժամանել Մոսկվա

Հայաստանի կառավարությունն ավելի վաղ` հունվարին, հավանության էր արժանացրել Ռուսաստանի հետ առանց վիզայի մուտքի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկը, որի համաձայն Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով։ Այս որոշումը միտված է զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը։

Հայաստանի ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել էր, որ Երևանը մտադիր է մինչև ամառ ավարտել համապատասխան բոլոր ներպետական ընթացակարգերը։ Բացի այդ, հուշագիր է ստորագրվել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության և Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև 2016-2021 թվականներին միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի վերաբերյալ։

«Ռոսատոմը» և Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը արձանագրություն են ստորագրել միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման և միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ տեղեկացման մասին համաձայնագրով նախատեսված պարտականությունների գործնական միջոցների իրականացման վերաբերյալ։

Русская версия

Լրահոս
0