ՀՀ վարչապետը Մոսկվայում է

© gov / Карен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտոնավարումից ի վեր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Օրեր առաջ կառավարության պաշտոնական լրահոսը հաղորդեց, որ հունվարի 24-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Այսօր արդեն ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում է:

Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը:

ՀՀ և ՌԴ վարչապետերը կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը, ինչը կնպաստի տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

Русская версия

Լրահոս
0