Հայաստանը դառնում է էներգետիկ առումով գրավիչ երկիր ներդրողների համար

© Sputnik / Asatur YesayantsАйк Арутюнян
Айк Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն էլեկտրաէներգիայի ոլորտում ներդրողների համաժողովին հայտնեց, որ Հայաստանը փորձում է խրախուսել արևային սալիկների տեղադրման ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ վերջին 3 ամսում մեկ տասնյակից ավելի միկրոկայաններ են տեղադրվել։

«Ուզում ենք խրախուսել միջազգային ներդրումները։ Այստեղ ավելի քան 40 օտարերկրյա ներդրող կա։ Աճուրդ կանցկացնենք, տարբեր գնային առաջարկներ կլինեն»,- ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ Հայաստանը նաև հողմային լուրջ ներուժ ունի. Հայաստանը հարուստ է վերականգնվող էներգիայի ռեսուրսներով։ Հարությունյանը հավաստիացրեց,որ մեր երկիրը դարձել է էներգետիկ առևտրի կենտրոն։ Հետևաբար Հայաստանը էներգիա արտահանող երկիր դառնալու լուրջ ներուժ ունի։

Հայաստանում անցկացվում է «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարքը, որոնց նպատակն է ներկայացնել Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները։

 

Լրահոս
0